Tag Archives: Նորավանք

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնները կանգնած են լրջագույն խնդիրների և մարտահրավերների առջև, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանց բնականոն գործունեությանը, այլև սպառնալիքի տակ են դնում նրանց գոյությունը։ Այդ խնդիրներն ունեն ֆինանսական, կադրային, գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարության, գործունեության չհամակարգվածության բնույթ։ Շարունակություն

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ամերիկյան աշխարհամասում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Կանադայում, գործում են մոտ չորս տասնյակ հայագիտական կենտրոններ։ 20-րդ դ. երկրորդ կեսին և 21-րդ դ. սկզբին ստեղծված այս կենտրոններից շատերը ծավալում են ակտիվ գիտահետազոտական և կրթական գործունեություն։ Դրանց մի մասին արդեն հաջողվել է ձևավորել որոշակի ավանդույթներ, իսկ նորաստեղծ մի քանի կենտրոններ էլ փորձում են ուրույն մոտեցում ցուցաբերել հայագիտության ուսումնասիրման մեթոդներին՝ դրանով հարստացնելով առկա ներկապնակը։ Շարունակություն

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Հետխորհրդային տարածքում հայագիտական կենտրոններ գործում են հիմնականում երեք երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում։ Ընդ որում՝ այս երեք երկրներում էլ հայագիտությունն ավանդաբար եղել է զարգացած գիտաճյուղ։ Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն այս երկրներում պայմանավորված է մի շարք գործոնների ամբողջությամբ, որպիսիք են.
1. Հայկական ստվար համայնքների առկայությունը։ Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը հետխորհրդային տարածքի ամենահայահոծ երկրներն են։ Ռուսաստանում հայերի թվաքանակը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմում է մոտ 2.5 մլն, իսկ Ուկրաինայում և Վրաստանում՝ մի քանի հարյուր հազար՝ յուրաքանչյուր երկրում։ Ռուսաստանաբնակ հայությունը Սփյուռքի ամենամեծ համայնքն է։ Շարունակություն

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Եվրոպայում հայագիտությունն ունի խոր արմատներ և ավանդույթներ։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Եվրոպայի երկրներում ակադեմիական և վանական հաստատություններում գործել են հայագիտական հեղինակավոր կենտրոններ։ Հայագիտության զարգացումն այստեղ, ինչպես նշում են մի շարք հեղինակներ, համընկավ եվրոպական լուսավորության և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների հետ, որտեղ իր ուրույն տեղն ունի Մխիթարյան միաբանությունը։ Միաբանության հայագիտական գործունեությամբ պայմանավորված՝ Եվրոպայում էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ հայոց լեզվի և պատմության հանդեպ։ Չնայած հայագիտությունը Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում մեծ հետաքրքրություն էր առաջացրել, այդուհանդերձ, երկար տարիներ Եվրոպայում որպես եզակի հայագիտական կենտրոններ մնում էին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները և հատուկենտ համալսարանական ամբիոներ, բաժիններ։ Շարունակություն

Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ

Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան Երևան, 2012թ. Գիտական խմբագիր`Ռուբեն Մելքոնյան Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2012. – 160 էջ: Continue reading Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ

Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աջակցությամբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երևանի պետական համալսարանի «Նորավանք» ԳԿՀ-ի Գիտագործնական համաժողով Զեկուցումների ժողովածու

“Preservation of the Features of Armenian Identity in Mixed Marriages” Workshop. Collection of papers

“Сохранение качеств армянской идентичности в смешенных браках” Научно-практическая конференция Сборник докладов 25-26 ապրիլ 2010

Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում

Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2011թ.

Գիրքն անդրադառնում է Արևելյան Եվրոպայի երկրների հայերի ներկայացվածությանը և ակտիվությանը վիրտուալ սոցիալական ցանցերում, հայ համայնքների մտավոր ներուժին, ինչպես նաև նրանց տեղեկատվական և կազմակերպչական ռեսուրսներին։ Հետազոտությունը ներառում է Արևելյան Եվրոպայի երկրների մտավորական հայերի, հայ համայնքային կառույցների և ԶԼՄ-ի մասին պատմական և արդի տվյալներ։ Գիրքն ուղղված է Հայության հարցերով զբաղվող փորձագիտական հանրությանը և ընթերցողների լայն շրջանակին։

Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները

Իրաքի հայ ավետարանական համայնքը

Վահրամ Հովյան «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Իրաքի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրության այլ վայրերից ավետարանական հայերի Իրաք գաղթի արդյունքում։ Իրաքում հայ ավետարանականները երբեք էլ պատկառելի թիվ չեն կազմել։ Նրանք քանակական առումով էապես զիջել ու զիջում են տեղի հայ առաքելականներին և կաթողիկեներին։ Իրաքի պատմության վերջին շրջանի վայրիվերումներն իրենց հերթին են նպաստել հայ ավետարանականների թվաքանակի նվազմանը։ 1980-88թթ. իրաք-իրանական պատերազմը, 1990թ. Ծոցի պատերազմը և 2003թ. սկսված պատերազմով պայմանավորված քաոսային իրավիճակն այլ քրիստոնյաների հետ միասին Իրաքի հայ ավետարանականներին նույնպես հարկադրեցին արտագաղթել երկրից։

Շարունակություն

Լեհաստանի հայ կաթոլիկները

Արեստակես Սիմավորյան «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Եվրոպական, մասնավորապես՝ արևելաեվրոպական երկրներում՝ Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, այսօր բնակվում են հայերի սերունդներ, որոնք հարյուրամյակների ընթացքում ենթարկվել են դավանափոխության։ Հատկապես Լեհաստանի դավանափոխ հայերի սերունդների մեծ մասը, պայմանավորված տարբեր գործոններով, կորցրել էր նաև ազգային ինքնագիտակցությունը, խզել կապերը Հայաստանի և Հայության հետ։ Պետք չէ ենթադրել, թե Հայության այս տարադավան խմբում վերջնականապես մարել է հայկական ինքնագիտակցությունը. բազում «լեհացած» հայեր որոշակիորեն պահպանում են հայ լինելու հիշողությունը, ինչը ժառանգաբար փոխանցվում էր ընտանիքներում։ Դրա վկայությունն է այն, որ վերջին 30 տարիներին Լեհաստանում նկատվում է հին համայնքի՝ կաթոլիկ հայերի աշխուժացում, որն ինքնակազմակերպվեց նրանց անմիջական նախաձեռնությամբ։ Մեր ժամանակներում ծագումով հայ կաթոլիկները հետադարձ հայացք են նետում անցյալին, փնտրում իրենց արմատները, փորձում կապվել այն ամենին, ինչը հայկական է։

Շարունակություն