Tag Archives: Մեսրոպ Մաշտոց

Հայ ժողովրդի ծագման Աստվածաշնչյան հիմքերը և Մեսրոպ Մաշտոցը

Պատկերազարդ հայ գրականություն, Հայ ժողովրդի ծագման Աստվածաշնչյան հիմքերը և Մեսրոպ Մաշտոցը, Նվեր Վիրաբյան, Երևան 2005թ.

Հայ ժողովրդի ծագման Աստվածաշնչյան հիմքերը և Մեսրոպ Մաշտոցը

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361թ․ ապրիլի 5, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) – 440թ․ փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։ Continue reading Մեսրոպ Մաշտոց