Tag Archives: Հրանտ Մաթեւոսյան

Հրանտ Մաթեւոսյանը՝ Տիգրան Մանսուրյանի մասին

Աղբյուր՝ magaghat.am

1989 թվականի «Երեկոյան Երեւանում» պատահաբար գտա Վարպետի՝ Հրանտ Մաթեւոսյանի այս խոսքը՝ նվիրված Մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Կարծես թե ոչ մի ուրիշ տեղ չէի կարդացել, որքան ինձ էր հայտնի՝ որեւէ տեղ հրապարակված չկար եւ այնքան ոգեւորված արտագրեցի, որ մոռացա անգամ արձանագրել, թե ինչ առիթով էր Վարպետի խոսքը Վարպետի մասին…Ինձ թվաց մի նոր մասունք եմ հայտնաբերել Հրանտ Մաթեւսյանից…ԿԱՐԴԱՑԵՔ…Այս խոսքի մեջ մենք ենք, մեր այսօրը… Շարունակություն

Հրանտ Մաթեւոսյան

Արձակագիր, կինոսցենարիստ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1984, ՙԵրկրի ջիղը՚ վիպակների եւ պատմվածքների գրքի համար), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, ՙՄեծ աշխարհի մեր անկյունը՚ դրամայի համար), ՍՍՀՄ գրողների միության անդամ1964թ.-ից: 1962-ին ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1967-ին` Մոսկվայի բարձրագույն սցենարական երկամյա դասընթացը: Սովորելուն զուգընթաց աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երեւանի #2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ ՙՍովետական գրականություն՚ ամսագրում եւ ՙԳրական թերթում՚: Continue reading Հրանտ Մաթեւոսյան