Tag Archives: լևոն-զավեն սյուրմելյան

Մեծարժեք և ընտիր

Լևոն-Զավեն ՍյուրմելյանՎեհ, քնքուշ, քաղաքակիրթ գիրք է սա, զեղուն անմեղությամբ, կատակերգությամբ և այն ազնիվ ուժով, որ հատուկ է իսկապես ապրող ու զարգացած մարդկանց: Լևոն-Զավեն Սյուրմելյանը մեկն է այն բազում հայ երեխաներից, որոնք խաղի բերին թշնամուն ու չմեռան: Այս երեխաների պատմությունը հիմա հայտնի է բոլորին: Ֆրանց Վերֆելը մասամբ պատմում է այն «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում և մի քիչ էլ Էլգին Գրոսքլոզը` «Արարատում»: Continue reading Մեծարժեք և ընտիր

Լևոն-Զավեն Սյուրմելյան

Լ.-Զ. Սյուրմելյանը ծնվել է 1907 թ. Տրապիզոնամ։ Յուրօրինակ ճակատագիր է ունեցել։ Փոքրուց եղել է հայկական շրջանակներում։ 1915 թ. զրկվել է ծնողներից և ապաստանել տարբեր որբանոցներում (Երևան, Նոր Բայազետ, Ղարաքիլիսա)։ Սովորել է Արմաշի երկրագործական վարժարանում և այդ վարժարանի հետ ներգաղթել Հանրապետական Հայաստան և մեկ տարուց ավելի ապաստան գտել Նոր Բայազետի որբանոցում։ Այնուհետև, ընկերների հետ, 1921 թ. գարնանը, փախչում է Թբիլիսի. այնտեղից Բաթում, իսկ հետո Պոլիս։ Continue reading Լևոն-Զավեն Սյուրմելյան