Tag Archives: Զանգակ 97

Հայրենագիտություն Ա

Հայրենագիտություն Ա

Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշերի մասին:

Նախատեսվում է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Նույն խորագրով հաջորդ գրքերում կներկայացվեն Հայաստանի մշակույթը, պատմությունը և այլն:

Հայ արվեստի պատմություն

Հայ արվեստի պատմություն

Դուք կարող եք դիտել գրքի միայն առաջին գլուխը:

Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ կերպարվեստի և ճարտարապետության պատմական ուղին`սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:

Դրվագներ հայ երաժշտության պատմության

Դրվագներ հայ երաժշտության պատմության

Դուք կարող եք դիտել դասագրքի միայն առաջին գլուխը:

Հայ երաժշտական արվեստի վերաբերյալ, իհարկե, կա բավականին հարուստ մասնագիտական գրականություն, սակայն այս գրքույկի նպատակը մասնագիտական գրականության այդ ցանկը լրացնելը կամ նոր գիտական խնդիրներ առաջադրելը չէ: Նպատակը հայ երաժշտության մասին ճշգրիտ հիմքերի վրա խոսելն է և, հիմնականում, հնարավորինս մատչելի, հասկանալի կերպով խոսելը: Մյուս կողմից, գրքույկի էջերում մենք չենք ցանկացել հայ երաժշտության մասին պարզ զրույցներ ներկայացնել, այլ հակառակը, հենց մասնագիտական ձևակերպումներն ու գիտելիքը հնարավորինս բացատրելով և մատչելիորեն ներկայացնելով, պահպանել մատուցվող տեղեկությունն երի գիտական ծագումն ու հիմքը:

10 հայ ականավոր արքաները

10 հայ ականավոր արքաները

Ամեն մի դպիր, յուրաքանչյուր մատենագիր, երբ հանձն էր առնում գրելու իր ժամանակի պատմությունը, նպատակ ուներ հետագա սերունդներին փոխանցելու իր ժամանակի արժանահիշատակ գործերի ու անձանց մասին տեղեկությունները:

Դուք կարող եք դիտել գրքի միայն առաջին գլուխը: