Category Archives: Հեղինակներ

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361թ․ ապրիլի 5, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) – 440թ․ փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։ Continue reading Մեսրոպ Մաշտոց

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով: Continue reading Գրիգոր Նարեկացի

Խնկո Ապեր

Խնկո Ապեր (Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, Սպիտակ–8.10.1935, Երևան) ― հայ խորհրդային մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910–ին եղել է ուսուցիչ։ 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր», լույս է տեսել 1890։ Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակույթային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Continue reading Խնկո Ապեր

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 – Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։

Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում` Սահակ վարժապետի դպրոցում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ․)։ Continue reading Հովհաննես Թումանյան

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան (Օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 1996) ― հայ ժամանակակից բանաստեղծ։

Ծնվել է 1922 թ.-ին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։ Continue reading Վահագն Դավթյան

Խաչիկ Դաշտենց

Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (մայիսի 25, 1910, գ.Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան) ― հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թբականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-ից 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Continue reading Խաչիկ Դաշտենց

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Continue reading Մուշեղ Գալշոյան