Images

Եղիշե

5-րդ դարի հայ պատմագիր: Գրել է պատմական եւ դավանաբանական-մեկնողական երկեր: Ըստ ավանդական կենսագրության, Եղիշեն եղել է Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից, 434-ն ուսանել է Ալեքսանդրիայում` Մովսես Խորենացու հետ: Եղել է Ավարայրի ճակատամարտի ականատես եւ գրել է «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» իր հիմնական պատմական աշխատությունը:

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Տաղերով և հատկապես «Մատյան ողբերգության» պոեմով իր աստվածային հավատը նա վերածեց խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդեց հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Հավատը ենթադրում է կասկածից և քննությունից դուրս նվիրվածություն Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն և բոլոր նրանց՝ ավետարանիչներին, մարգարեներին ու սուրբերին, ովքեր տարածել են Աստծու խոսքը: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, որ դասվեց սուրբերի շարքը և հավերժական փառք նվաճեց իր աստվածային հանճարով: Continue reading Գրիգոր Նարեկացի

Խնկո Ապեր

Խնկո Ապեր (Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, Սպիտակ–8.10.1935, Երևան) ― հայ խորհրդային մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910–ին եղել է ուսուցիչ։ 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր», լույս է տեսել 1890։ Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակույթային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Continue reading Խնկո Ապեր

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 – Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։

Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում` Սահակ վարժապետի դպրոցում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ․)։ Continue reading Հովհաննես Թումանյան

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան (Օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 1996) ― հայ ժամանակակից բանաստեղծ։

Ծնվել է 1922 թ.-ին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։ Continue reading Վահագն Դավթյան

Խաչիկ Դաշտենց

Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (մայիսի 25, 1910, գ.Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան) ― հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թբականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-ից 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: Continue reading Խաչիկ Դաշտենց