Category Archives: ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

Տեղեկատվական անվտանգության որոշ հիմնախնդիրների մասին

Ժողովածուում ներկայացված են. Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը քաղաքակրթական եզրաբանության համատեքստում, Ադրբեջանի համակարգային հակահայկական տեղեկատվական քաղաքականության վերլուծությունը և այդ երկրի կողմից կիրառվող տեղեկատվական գործողությունների մեթոդիկաների նկարագրությունը, ինչպես նաև դիտարկված է աշխարհի առաջատար երկրների՝ տեղեկատվական պատերազմների ոլորտում ունեցած փորձը։ Գիրքը նախատեսված է ինչպես մեդիա և տեղեկատվական ոլորտի մասնագետների, այնպես էլ տեղեկատվական անվտանգության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։

Տեղեկատվական անվտանգության որոշ հիմնախնդիրների մասին

Մեր հաղթանակները, հատոր բ

«Մեր հաղթանակները» նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը։ Այս հատորում ընդգրկված է IV-Xդդ. պարսկական և արաբական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը։ Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար։

Մեր հաղթանակները, հատոր բ

Հայաստանի Հանրապետությունը միջազգային վարկանիշային համակարգում

Գիրքը նվիրված է տարբեր միջազգային կազմակերպությունների տարեկան վարկանիշային հետազոտություններում ՀՀ և հարակից ու համադրելի այլ երկրների միջազգային վարկանիշների համեմատական վերլուծությանը։ Աշխատությունում առանձնացվել են ՀՀ վարկանիշավորման արդյունքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, պետական կառավարման, մարդու իրավունքների և ժողովրդավարության, էներգե տիկայի և այլ ոլորտներ։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային վարկանիշային համակարգում

Թուրք-Ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը

Գրքում ներկայացվում է Թուրքիայի և Ադրբեջանի արտասահմանյան կառույցների հակահայ ձեռնարկների ակտիվացման գործընթացը: Զուգահեռ արծարծվում է հայկական սփյուռքի կողմից իրականացվող հակազդման աշխատանքների թեման: Գիրքը նախատեսված է փորձագիտական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար:

Թուրք-Ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը