Category Archives: ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

Հայոց ազգածագման հարցեր

Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը:

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Քաղաքական համակարգը ֆունկցիոնալ կախվածության սկզբունքով ձևավորված հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուցիոնալ եղանակ է, որի հիմնական խնդիրներից մեկը կայունության ու կարգավորվածության քաղաքական ամենօրյա արտադրության կազմակերպումն է:

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Մարդկության պատմությունը հարուստ է ազգերի ու պետությունների վերացման բազում օրինակներով և յուրաքանչյուր դեպքում դա կարելի է մեկնաբանել որպես ազգին ուղղված վտանգները չկանխելու արդյունք: Սակայն անվտանգության խնդիրները մինչև XX դարը նույնացվել են երկրի պաշտպանունակության հետ: Երկու աշխարհամարտերն այնքան մոտեցրեցին երկրները միմյանց, այնքան խճճեցին նրանց փոխհարաբերությունները, ծնելով պատերազմի նոր տեսակներ՝ ինֆորմացիոն-գաղափարախոսական, սպառազինությունների սառը մրցավազք, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական, և այլն, որ պաշտպանունակությունը վերածվեց Ազգային անվտանգության ենթահարցերից մեկի:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

1991թ. օգոստոսի 23-ին ՀՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումով և նույն թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կազմավորեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Հայ ժողովրդի հետագա կենսագործունեության ու զարգացման համար բախտորոշ այդ իրադարձության արդյունքում նորանկախ ՀՀ-ն նվաճեց իր ապագան ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը:

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Աղքատության հիմնախնդիրները պետականության զարգացման ու ամրապնդման դիտանկյունից

Աղքատության հիմնախնդիրը հետխորհրդային տարածքում ձեւավորված անկախ պետությունների սոցիալական բնույթի հիմնահարցերի մեջ առանցքայիններից է: Ընդհանրապես այն բնորոշ է անցումային շրջանում մտած հասարակական-քաղաքական համակարգերին: Իհարկե, կախված անցման շրջանում վարվող քաղաքականությունից եւ դրա իրականացման հաջողությունից, աղքատությունը տարբեր երկրներում ունենում է տարբեր դրսեւորումներ`ըստ խորության, սրության ու տարածվածության աստիճանի:

Աղքատության հիմնախնդիրները պետականության զարգացման ու ամրապնդման դիտանկյունից

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից

20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում աշխարհում ձեւավորված զարգացման միտումները մշակութային տեսանկյունից առավելապես համահարթեցման տանող գործընթացներ են: Եթե համեմատելու լինենք տնտեսական, քաղաքական ու մշակութաjին գործոնների առաջնայնությունը, ապա հարկ է նկատել, որ գերակա դերակատարություն եւ նշանակություն է տրվում առավելապես տնտեսական ու քաղաքական գործոններին, իսկ մշակութայինը, կարծես թե ձեռք է բերել լավագույն դեպքում երկրորդական կամ ածանցյալ բնույթ:

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից

Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Անկախության ձեռք բերումից հետո Հայաստանի համար ամենից բնութագրական երեւույթը կյանքի բոլոր ոլորտների փոփոխականությունն է։ Փոփոխականությունն ինքնին դրական երեւույթ է, սակայն կարեւոր է, երբ դա կազմում է բնականոն վերարտադրական գործընթացի մաս: Սակայն, եթե փոփոխությունները տեղի են ունենում այդ համատեքստից դուրս, դրանք սկսում են առաջացնել անորոշության միջավայր, որում խաթարվում է հանրության՝ այդ թվում նաեւ էթնիկ հանրույթի առանձին հատվածների միջեւ հոգեւոր ընդհանրականություն ձեւավորող արժեքային համակարգի համախմբիչ դերը:

Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Իսլամացված հայերի խնդիրների շուրջ

Սույն գրքույկում փորձ է արվում ընդհանուր գծերով ներկայացնել հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին բռնի կրոնափոխված հայության պատմության առանձին դրվագներ, նրանց սերունդների շրջանում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, թուրքական պետական և գիտական որոշ շրջանակների մոտեցումները հարցին։ Նախատեսված է պատմաբանների, արևելագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Իսլամացված հայերի խնդիրների շուրջ

Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ

Ուսումնասիրությունը նվիրված է Ջավախքի հայ կաթոլիկ գյուղական համայնքների անցյալին և ներկա խնդիրներին՝ ընդգրկելով պամության և հոգևոր-եկեղեցական ոլորտները։ Շոշափվում են հայերի կաթոլիկացման պատճառները, համայնքների ձևավորման գործընթացը, հայ կաթոլիկների նկատմամբ իրականացված վրացականացման քաղաքականությունը։ Անդրադարձ է կատարվում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների հետևորդների փոխհարաբերություններին, Հայ Կաթոլիկ եկեղեցու իրավական կարգավիճակի և դրանից բխող այլ խնդիրներին։ Հետազոտությունը հիմնված է առկա գրականության ուսումնասիրության և դաշտային աշխատանքների արդյունքների վրա։ Գիրքը նախատեսված է փորձագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ