Category Archives: ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

Հետադարձ հայացք .1915.1918-1921

«Հետադարձ հայացք .1915.1918-1921» գրքույկը ներկայացնում է հայության համար բախտորոշ այս տարիներին տեղի ունեցած իրադարձությունների գաղափարական լուսաբանումը, դրանց հետ կապված արդի խնդիրները:

Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը

Պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն իր «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը» պատմաիրավական տեղեկանքում Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին վերաբերող խնդիրները դիտարկում է դիվանագիտական պատմության և իրավապայմանագրային տեսանկյունից: Այն ընթերցողին է ներկայացվում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և նախատեսված է դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

Հայոց ազգածագման հարցեր

Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը:

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Քաղաքական համակարգը ֆունկցիոնալ կախվածության սկզբունքով ձևավորված հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուցիոնալ եղանակ է, որի հիմնական խնդիրներից մեկը կայունության ու կարգավորվածության քաղաքական ամենօրյա արտադրության կազմակերպումն է:

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Մարդկության պատմությունը հարուստ է ազգերի ու պետությունների վերացման բազում օրինակներով և յուրաքանչյուր դեպքում դա կարելի է մեկնաբանել որպես ազգին ուղղված վտանգները չկանխելու արդյունք: Սակայն անվտանգության խնդիրները մինչև XX դարը նույնացվել են երկրի պաշտպանունակության հետ: Երկու աշխարհամարտերն այնքան մոտեցրեցին երկրները միմյանց, այնքան խճճեցին նրանց փոխհարաբերությունները, ծնելով պատերազմի նոր տեսակներ՝ ինֆորմացիոն-գաղափարախոսական, սպառազինությունների սառը մրցավազք, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական, և այլն, որ պաշտպանունակությունը վերածվեց Ազգային անվտանգության ենթահարցերից մեկի:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

1991թ. օգոստոսի 23-ին ՀՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումով և նույն թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կազմավորեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Հայ ժողովրդի հետագա կենսագործունեության ու զարգացման համար բախտորոշ այդ իրադարձության արդյունքում նորանկախ ՀՀ-ն նվաճեց իր ապագան ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը:

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները