Լեհաստանի Պոլանուվ քաղաքում Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրբ Լեռ եկեղեցու բակում հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Շարունակություն

Ռումինահայերը ողջունում են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ հունիսի 3-ին հայտարարությամբ է հանդես եկել Ռումինիայի Հայոց միությունը` ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի ղեկավարությամբ: Շարունակություն

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

s-1

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները: Continue reading Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գիրքն ապտակ է պատմության զեղծարարներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորգագործությունն ազգային մշակույթի կարևոր մաս է, այն մտածողություն է, աշխարհայացք: «Մենք պետք է հետ վերադարձնենք մեր գորգերը». հենց սա էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացած միջոցառման գլխավոր կարգախոսը: Շարունակություն

Երևանում շուրջ 60 հազար մարդ ներկա կլինի Հռոմի պապի մասնակցությամբ միջեկեցեղական աղոթքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 50-60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեղեցական աղոթքին: Շարունակություն

Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը: Շարունակություն

Ուկրաինացի ազգային հերոս Վասիլ Ստուսի փրկված բանաստեղծությունները տպագրվել են հայերեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայքարի բանաստեղծ, հայերին սիրահարված ուկրաինացի գործիչ Վասիլ Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը բացահայտված են. Երևանում` Սերգեյ Փարաջանովի թանգարանում, տեղի ունեցավ անվանի գրող, Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի բանաստեղծությունների «Հանգիստ տուր ինձ, Տեր» հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը։ Շարունակություն