Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից

20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում աշխարհում ձեւավորված զարգացման միտումները մշակութային տեսանկյունից առավելապես համահարթեցման տանող գործընթացներ են: Եթե համեմատելու լինենք տնտեսական, քաղաքական ու մշակութաjին գործոնների առաջնայնությունը, ապա հարկ է նկատել, որ գերակա դերակատարություն եւ նշանակություն է տրվում առավելապես տնտեսական ու քաղաքական գործոններին, իսկ մշակութայինը, կարծես թե ձեռք է բերել լավագույն դեպքում երկրորդական կամ ածանցյալ բնույթ:

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից

Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Անկախության ձեռք բերումից հետո Հայաստանի համար ամենից բնութագրական երեւույթը կյանքի բոլոր ոլորտների փոփոխականությունն է։ Փոփոխականությունն ինքնին դրական երեւույթ է, սակայն կարեւոր է, երբ դա կազմում է բնականոն վերարտադրական գործընթացի մաս: Սակայն, եթե փոփոխությունները տեղի են ունենում այդ համատեքստից դուրս, դրանք սկսում են առաջացնել անորոշության միջավայր, որում խաթարվում է հանրության՝ այդ թվում նաեւ էթնիկ հանրույթի առանձին հատվածների միջեւ հոգեւոր ընդհանրականություն ձեւավորող արժեքային համակարգի համախմբիչ դերը:

Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Իսլամացված հայերի խնդիրների շուրջ

Սույն գրքույկում փորձ է արվում ընդհանուր գծերով ներկայացնել հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին բռնի կրոնափոխված հայության պատմության առանձին դրվագներ, նրանց սերունդների շրջանում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, թուրքական պետական և գիտական որոշ շրջանակների մոտեցումները հարցին։ Նախատեսված է պատմաբանների, արևելագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Իսլամացված հայերի խնդիրների շուրջ

Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք

Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք «Ֆիա» անվանումով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Անինան (Անի Հովհաննիսյան) նշել է, որ ֆենտեզի ժանրը առավելապես հոգեհարազատ է իրեն: «Կարող եմ ասել, որ ինձ հենց այս ժանրում եմ տեսնում»: Continue reading Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք

Արեգ հրատարակչություն

Գործում է 1993 թվականից: Հրատարակում է գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ‎ֆ‎րանսերեն լեզուներով: ՙԱրեգը՚ պարբերաբար մասնակցում է Ֆրանկ‎ֆուրտի, Մոսկվայի, Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսներին, կապեր է հաստատել արտասահմանյան մի շարք հրատարակչությունների հետ: Ներկայումս իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի օտարալեզու ընթերցողին ներկայացնել գրքեր՝ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին:

Ռափայել Պատկանյան

Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին: Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս: Continue reading Ռափայել Պատկանյան

Վիգեն Չալդրանյանը վաղը կներկայացնի իր «Եվգենի Օնեգինը»

Մայիսի 13-ին Վիգեն Չալդրանյանը և Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնեն Չայկովսկիի հայտնի «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությունը։ Նշենք, որ վերջին շրջանում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը որոշ չափով փոխել է իր նախասիրությունները և սկսել է զբաղվել ներկայացումների բեմադրմամբ։ Այս անգամ նա հանդես է գալիս բեմադրող ռեժիսորի և պրոդյուսերի դերում։ Continue reading Վիգեն Չալդրանյանը վաղը կներկայացնի իր «Եվգենի Օնեգինը»

Սիլվա Կապուտիկյան

Ծննդյան ամսաթիվ` 05.01.1919 Մահվան ամսաթիվ` 26.08.2006

Հայ սովետական բանաստեղծուհի: Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվ. ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներում:

«Իմ հարազատները» ժողովածուն 1952թ. արժանանում է Ստալինյան մրցանակի: Հայկական գաղթավայրեր այցելություններից հետո գրել է «Քարավաններնը դեռ քայլում են», «Խճանկար հոգու եւ քարտեզի գույներից» գրքերը: Կապուտիկյանը գրել է բազմաթիվ մանկական բանաստեղծություններ, «Կռուկ, ուստի կուգաս», «Եվ դու, Բրուտոս» դրամատիկական երկերը:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ լույս են տեսել աշխարհի ժողովուդների շատ լեզուներով:

Պարույր Սեւակ

Ծննդյան ամսաթիվ` 24.01.1924 Մահվան ամսաթիվ` 17.06.1971

Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ: 1945-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ 1955-ին` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ նաեւ դասավանդել է մինչ 1959-ը: 1963-ից մինչեւ 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Continue reading Պարույր Սեւակ

Հովիկ Հովեյան

Ծնվել է` 1956թ. նոյեմբերի 23, քաղ. Երեւան

Կրթություն 1973-1978թթ. Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 1978թ.-ից աշխատել է հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների համակարգում: 2001թ.-ից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, միաժամանակª Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի ղեկավար: Դասախոսում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2004թ. մայիսից ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Continue reading Հովիկ Հովեյան