Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում իրավիճակի դրական տեղաշարժ չի եղել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում իրավիճակի դրական տեղաշարժ չի եղել: Այս մասին նշվեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, որն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Շարունակություն

Ամերիկահայերը միասնաբար կտոնեն Հայաստանի անկախության 25-ամյակը Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հունիսի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԱՄՆ հայկական կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է 2016թ. աշնանը ԱՄՆ մայրաքաղաքում` միասնաբար կազմակերպել Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի տոնակատարությունները: Շարունակություն

«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական բոհեմ համերգ-երեկոյով: Շարունակություն

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կներկայացվի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացված «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 30-ը եւ այնուհետեւ կներկայացվի Արցախում: Շարժական լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված է ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Շարունակություն

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում»  ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Շարունակություն

Քննարկվում է Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը: Շարունակություն

Թուրքիայի արդարադատության նախարարությունը մերժել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարարությունը մերժել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը, որը նախարարությանն էր ուղարկել այդ երկրի Սահմանադրական դատարանը: Շարունակություն