Հատընտիր

«Հայկ Ասատրյան. Հատընտիր» ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը:
Սույն ժողովածուն Հ. Ասատրյանի գործերի` մինչ օրերս եղած առավել ամփոփ հրատարակությունն է:

Հատընտիր

Գ. Նժդեհի երկերի սույն «Հատընտիր»-ում տեղ են գտել նրա գրքերն ու գրքույկները, գաղափարախոսական բնույթի հոդվածները, նամակները, գրություններն ու ճառերը: Դրանք ներկայացնում են Նժդեհ իմաստաբանի, մտածողի, հայության անցյալն ու ապագան արժեւորողին: Հատորում զետեղված նյութերն ունեն դաստիարակիչ նշանակություն եւ արդիական են բոլոր ժամանակների համար:

Ռուսաստան և Իրան Միջուկային համագործակցության 10 տարի

«Ռուսաստան և Իրան Միջուկային համագործակցության 10 տարի» Գիրքը նվիրված է միջազգային ոլորտում ռուս-իրանական համագործակցության պատմությանն ու հիմնախնդիրներին։ Ուսումնասիրությունը նախատեսված է միջուկային չտարածման, արտահանման վերահսկողության բնագավառի մասնագետների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար։ Continue reading Ռուսաստան և Իրան Միջուկային համագործակցության 10 տարի

Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը

Պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն իր «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը» պատմաիրավական տեղեկանքում Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին վերաբերող խնդիրները դիտարկում է դիվանագիտական պատմության և իրավապայմանագրային տեսանկյունից: Այն ընթերցողին է ներկայացվում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և նախատեսված է դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

Հայոց ազգածագման հարցեր

Ժողովածուի հոդվածներում, որի հեղինակն է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Ա.Պետրոսյանը, քննարկվում են Հայկական լեռնաշխարհի հնագույն էթնիկական պատմության, լեզուների և մշակութային առնչությունների մի շարք խնդիրներ: Առաջարկվում են որոշ կարևոր հարցերի նոր լուծումներ, ներկայացվում է հայոց ազգածագման խնդրի արդի վիճակի քննական տեսությունը:

Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ

Աշխատությունը վերաբերում է տնտեսական անվտանգության հիմնախնդիրների ամբողջ սպեկտրին և հնարավորություն է տալիս մտորել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ՀՀ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, տնտեսական անվտանգության գնահատումը, ապահովման ուղղություններն ու մեխանիզմները, երկրի տնտեսական շահերի ապահովումը տարածաշրջանում: Continue reading Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ

Երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը Հայաստանում

Աշխատությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեությանը, առանձնահատկություններին, ՀԿ դաշտի հիմնախնդիրներին, այս ոլորտում միջազգային կազմակերպությունների, պետության դերի ու գործունեության լուսաբանմանը։ Նախատեսվում է ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, հասարակագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Abril գրքեր

Երկիր` ԱՄՆ
Հասցե` 415 E. Broadway, Suite 102, Glendale, CA, USA
Հեռ.` (818)-243-4112
Է-փոստ` info@abrilbooks.com
Country: USA
Address: 415 E. Broadway, Suite 102, Glendale, CA, USA
Tel.: (818)-243-4112
E-mail.: info@abrilbooks.com
Страна: США
Адрес: 415 E. Broadway, Suite 102, Glendale, CA, USA
Тел.: (818)-243-4112
Эл. почта: info@abrilbooks.com