Մովսես Խորենացի

Հայոց պատմահայր

Ծննդյան ամսաթիվ` 410 Մահվան ամսաթիվ` 482

Հայոց պատմահայր: Գլխավոր եւ հիմնարար աշխատությունը` ՙՊատմություն հայոց՚: Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. եւ ապրել է մինչեւ 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում, նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում ստանալու համար: Continue reading Մովսես Խորենացի

Եղիշե Չարենց

Ծննդյան ամսաթիվ` 13.03.1897 Մահվան ամսաթիվ` 29.11.1937

Հայ պոետ, թարգմանիչ, քննադատ, մշակութային գործիչ: Առաջին բանաստեղծական փորձերը արել է Կարսի ռեալական ուսումնարանում սովորելիս` 1908-1912-ին.: 1915-ին մտել հայկական կամավորական խմբերից մեկի մեջ եւ հասել Վանի մատույցները, ականատես է եղել հայ ժողովրդի ողբերգությանը:

1916-ին մեկնել է Մոսկվա եւ սովորել Շանյավսկու անվան համալսարանում: Մոսկվայի հեղափոխական մթնոլորտը մեծ ազդեցություն է ունեցել Չարենցի վրա: Continue reading Եղիշե Չարենց

Մուշեղ Իշխան

Գրող, մշակութային, կրթական գործիչ

Ծննդյան ամսաթիվ` 1914 Մահվան ամսաթիվ` 12.06.1990

Մուշեղ Իշխան (իսկական անունը` Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) – 12.06.1990, Բեյրութ), հայ գրող, մշակութային, կրթական գործիչ։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ 1928-ին Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940 թթ. հետեւել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության եւ գրականությանյան դասընթացներին։ 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի ՙԱզդակը՚ (օրաթերթ եւ շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում։ Վախճանվել է 1990 թ.։ Continue reading Մուշեղ Իշխան

Համո Սահյան

Ծննդյան ամսաթիվ` 1914 Մահվան ամսաթիվ` 1993

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը:

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում եւ ամսագրերում, որոնց թվում Բաքվի ՙԽորհրդային գրող՚ ամսագրում, ՙԿոմունիստ՚ եւ ՙԱվանգարդ՚ թերթերում, ՙՈզնի՚ հանդեսում: 1965 ¬ 1967 թթ. եղել է ՙԳրական թերթի՚ գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռեւս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած ՙՆաիրյան դալար բարդի՚ բանաստեղծությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` ՙՈրոտանի եզերքին՚ բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսեւորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Continue reading Համո Սահյան

Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Ծննդյան ամսաթիվ` 20.04.1884 Մահվան ամսաթիվ` 26.08.1915

Իսկական ազգանունը` Չպուգքյարյան: Հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ:

Բարձրագույն կրթությունն ստացել է Բելգիայում` Գենտի Համալսարանում: Վերադառնալով հայրենիք` զբաղվել է ուսուցչությամբ եւ հասարակական գործունեությամբ:

Գրել է բանաստեղծություններ սիրո, հայրենիքի, թուրքիայիում ապրող ու հալածվող հայի ճակատագրի մասին:
Սպանվել է 1915 թվականին:

Ոսկան Երևանցի

Տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան, արքեպիսկոպոս

Ծննդյան ամսաթիվ` 01.1614 Մահվան ամսաթիվ` 04.02.1674

Հայ տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան, Հայաստանյաց եկեղեցու արքեպիսկոպոս: 1662-ի սեպտեմբերի 27-ին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել է Եվրոպա` Աստվածաշունչը տպագրելու:

1668-ին Ոսկան Երեւանցու եղբոր տպարանում Աստվածաշունչը տպագրվել է: Հետագայում հրատարակչությունը անվանվել ՙՈսկանյան՚ եւ գործել եւս 26 տարի, որոնց ընթացքում լույս են տեսել մոտ 40 գիրք:

Հակոբ Մեղապարտ

Ծննդյան ամսաթիվ` XV Մահվան ամսաթիվ` XVI

Հայ առագին տպագրիչ, հայկական տպագրության սկղբնավորողն ու հիմնադիրը: Գործել է 15¬թդ դ. սկզբներին Վենետիկում: Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորագիր եւ գլխագիր տպատառեր, ինչպես եւ զարդագրերի, պատկերների տպատախտակներ: Հակոբ Մեղապարտի տպարանը 1512-1513-ին լույս է ընծայել ՙՈւրբաթագիրք՚, ՙՊատարագատետր՚, ՙԱղթարք՚, ՙՊարզատումար՚, ՙՏաղարան՚: Continue reading Հակոբ Մեղապարտ

Ներսես Շնորհալի

մոտ 1100 – 1173

Ներսես Շնորհալի Դ Կլայեցի, Երգեցող — հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ — ծնվել է Ծոփաց նահանգի Անձիտ գավառի Ծովք դղյակում: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Continue reading Ներսես Շնորհալի

Լեո

Պատմաբան, հրապարակախոս, գրող

Ծննդյան ամսաթիվ` 14.04.1860 Մահվան ամսաթիվ` 14.11.1932

Առաքել Բաբախանյան Հայ պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ: 1924-ին հրավիրվել է Երեւան`դասավանդելու Պետական համալսարանում: Ունի բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունի ՙՀայոց պատմություն՚ եռահատոր աշխատությունը:

Հակոբ Օշական

Հակոբ Օշական
Հակոբ Օշական

Եղեռնից հրաշքով ազատված գրական մեծությունների (Վահան Թեքեյան, Երվանդ Օտյան, Կոստան Զարյան) մեջ էր նաև արձակագիր Հակոբ Քյուֆեճյանը, որը 1920-ից հետո հանդես եկավ Հակոբ Օշական ստորագրությամբ: Հակոբ Օշականը ծնվել է 1883-ին Պոլսի մերձակա Բուրսա քաղաքում, հողազուրկ գյուղացու ընտանիքում: Հինգ տարեկանից զրկվել է հորից: Այրիացած մայրը Բուրսայի մետաքսաթելի մանարանում օրական 14 ժամ չարքաշ աշխատանք կատարելով և հանգստի օրերին հարուստների տներում լվացք անելով է մեծացրել փոքրի Հակոբին ու նաև ապահովել նրա դաստիարակությունը: Continue reading Հակոբ Օշական