Պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները եվ առաջնահերթությունները

Որևէ իրականություն ըմբռնելու համար հարկավոր է ընդգրկել ամբողջը, իսկ պետական իրականությունը ներկայանում է որպես անցյալից եկող անանձնական ժառանգություն: Պետականագիտական միտքն էլ իր պատմական ընթացքում չի սահմանափակվել անցյալի խորքից եկած դոգմաներով, այլ պատմության ներքին տրամաբանությանը համընթաց զարգացում ապրելով՝ նորանոր դրսևորումներ է ունեցել մարդկային իրականության մեջ:

Պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարները եվ առաջնահերթությունները

Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ

Յուրաքանչյուր կենսունակ՝ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջութ-յունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում:

Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ

Տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում

Պատմական տարբեր փուլերում յուրաքանչյուր տնտեսական համակարգի զարգացում անպայմանորեն իրականացվել է գերակայությունների առանձնացմամբ: Ժամանակի ցանկացած կոնկրետ հատվածում տնտեսական գերակայությունների սահմանումը բավականին բարդ և կարևոր խնդիր է: Կախված ընտրվող գերակայություններից, ձևավորվում է այն գործոնների խումբը, որոնք մասնակցում են այս կամ այն տնտեսական մեխանիզմի կարգավորմանը:

Տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում

Տնտեսական զարգացման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Ազգային անվտանգության կապը տնտեսության զարգացման հիմնախնդիրների հետ ունի երկակի բնույթ. ազգային արժեքների պահպանման եւ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական հիմքի ապահովում, տնտեսական գործունեության նկատմամբ պատերնալիստական մոտեցում՝ պայմանավորված ազգային անվտանգության պահանջներով:

Տնտեսական զարգացման հիմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Քաղաքական համակարգը ֆունկցիոնալ կախվածության սկզբունքով ձևավորված հասարակության քաղաքական կազմակերպման ինստիտուցիոնալ եղանակ է, որի հիմնական խնդիրներից մեկը կայունության ու կարգավորվածության քաղաքական ամենօրյա արտադրության կազմակերպումն է:

Քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրը անցումային հասարակությունում

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Մարդկության պատմությունը հարուստ է ազգերի ու պետությունների վերացման բազում օրինակներով և յուրաքանչյուր դեպքում դա կարելի է մեկնաբանել որպես ազգին ուղղված վտանգները չկանխելու արդյունք: Սակայն անվտանգության խնդիրները մինչև XX դարը նույնացվել են երկրի պաշտպանունակության հետ: Երկու աշխարհամարտերն այնքան մոտեցրեցին երկրները միմյանց, այնքան խճճեցին նրանց փոխհարաբերությունները, ծնելով պատերազմի նոր տեսակներ՝ ինֆորմացիոն-գաղափարախոսական, սպառազինությունների սառը մրցավազք, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական, և այլն, որ պաշտպանունակությունը վերածվեց Ազգային անվտանգության ենթահարցերից մեկի:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

1991թ. օգոստոսի 23-ին ՀՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումով և նույն թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կազմավորեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Հայ ժողովրդի հետագա կենսագործունեության ու զարգացման համար բախտորոշ այդ իրադարձության արդյունքում նորանկախ ՀՀ-ն նվաճեց իր ապագան ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը:

Ազգային անվտանգություն հասկացությունը, էությունը, ձեվավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն)

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Քաղաքական համակարգ ասելով` հասկանում ենք որոշակի տեսակի պետական իշխանություն վերարտադրող համակարգ, որը իր զարգացման ընթացքում, թեկուզ ենթակա է որոշակի փոփոխությունների, սակայն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով և տարբերվում է այլ համակարգերից: Այն կարելի է դիտարկել լայն և նեղ առումներով: Նեղ իմաստով քաղաքական համակարգը պետության սահմանադրական կարգով պայմանավորված իշխանության մարմինների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացի-ընտրողների փոխհարաբերություններն են, իշխանության ձևավորման և իրականացման իմաստով նրանցից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների ամբողջությունը:

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման հիմնախնդիրները

Աղքատության հիմնախնդիրները պետականության զարգացման ու ամրապնդման դիտանկյունից

Աղքատության հիմնախնդիրը հետխորհրդային տարածքում ձեւավորված անկախ պետությունների սոցիալական բնույթի հիմնահարցերի մեջ առանցքայիններից է: Ընդհանրապես այն բնորոշ է անցումային շրջանում մտած հասարակական-քաղաքական համակարգերին: Իհարկե, կախված անցման շրջանում վարվող քաղաքականությունից եւ դրա իրականացման հաջողությունից, աղքատությունը տարբեր երկրներում ունենում է տարբեր դրսեւորումներ`ըստ խորության, սրության ու տարածվածության աստիճանի:

Աղքատության հիմնախնդիրները պետականության զարգացման ու ամրապնդման դիտանկյունից

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից

20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում աշխարհում ձեւավորված զարգացման միտումները մշակութային տեսանկյունից առավելապես համահարթեցման տանող գործընթացներ են: Եթե համեմատելու լինենք տնտեսական, քաղաքական ու մշակութաjին գործոնների առաջնայնությունը, ապա հարկ է նկատել, որ գերակա դերակատարություն եւ նշանակություն է տրվում առավելապես տնտեսական ու քաղաքական գործոններին, իսկ մշակութայինը, կարծես թե ձեռք է բերել լավագույն դեպքում երկրորդական կամ ածանցյալ բնույթ:

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից