Images

Մանուել Ադամյան

Բանաստեղծ Մանուել Ադամյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրություն` 1935թ.: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական Աբգարյան դպրոցում: Բանաստեղծություններ սկսել է գրել վաղ երիտասարդական տարիներից, լույս ընծայելով իր առաջին գործերը Բեյրութի «Արարատ» օրաթերթի և «Արարատ գրական» ամսագրերի մեջ: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1962-ին` «Կռունկները երգեցին» խորագրով: Continue reading Մանուել Ադամյան

Արմեն Տորյան

Արմեն Տորանը (Հրաչյա Սուրենյան) ծնվել է 1892 թ. հունվարի 28-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, ուր հայրը կամուրջների և ճանապարհների շինարար է եղել։ Նախնական կրթությանն ստանում է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում և 1911 թ. մեկնում Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ, իր շուրջն է հավաքում մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դնում «Համաստվածյան» գրական դպրոցի, որ հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Արեն» («Ասպարեզ») և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Continue reading Արմեն Տորյան

Հրանտ Նազարյան

Հրանտ Նազարյանը ծնվել է 1884 թ. Կ. Պոլսում։ Հայ նշանավոր բանաստեղծ, որը հետագայում գրեթե ամբողջովին խզեց իր կապերը հայ գրականության հետ և մերվեց իտալական մշակույթին։ Հ. Նազարյանը, սակայն, սկսել է որպես հայ բանաստեղծ և նկատելի հետք է ունեցել դարասկզբի հայ քերթության մեջ։ Հատկապես ուշագրավ է նրա «Խաչված երազներ» (1909 թ., Պոլիս) բանաստեղծական ժողովածուն, որտեղ հեղինակը սոցիալական պոեզիայի հետաքրքիր նմուշներ էր առաջարկում։ Continue reading Հրանտ Նազարյան

Օննիկ Չիֆթե-Սարաֆ

Օննիկ Չիֆթե-Սարաֆը արևմտահայ գրականության վերջին երկտասնամյակի հանրածանոթ տաղանդավոր դեմքերից է: Նրա վառ անհատականությամբ դրոշմված նորավեպերն ու պատկերները, «Միամիտի մը արկածները» վեպը, ճանապարհորդական շքեղ նկարագրությունները, գրաքննական և թատերագիտական հոդվածները և վերջապես բռնության և կամայականության դեմ ազնիվ զայրույթով տոգորված հրապարակախոսությունը վաղուց ի վեր ապահովել են նրա արժանավոր տեղը արևմտահայ գրականության մեջ։ Continue reading Օննիկ Չիֆթե-Սարաֆ

Սոնա Թնկըրյան

Սոնա Թնկըրյան
Սոնա Թնկըրյան

Մեծ եղեռնի տարիներին մեր մշակութային մեծագույն կորուստներից հետո չամլացավ հայ ժողովրդի ստեղծագործ ոգին, ինչին ձգտում էին նրա դահիճները, այլ զարմանալի կենսունակություն հանդես բերեց։ Արևմտահայ մշակույթի երբեմնի կենտրոն Պոլսի մահից փրկված մտավորականությունն ապացուցեց մեր ժողովրդի ապրելու և արարելու անընկճելի կամքը։ Գրական պայծառ համաստեղության՝ Վարուժանի, Սիամանթոյի, Մեծարենցի, Զոհրապի, Զարդարյանի այսօրվա համեստ հետնորդները, արձակագիրների ու բանաստեղծների հին, մանավանդ միջին ու նոր սերունդները, կենդանի պահեցին ազգային-գրական կյանքը Պոլսում, նոր արժեքներով հարստացրին հայ գրականությունն ու արվեստը։ Continue reading Սոնա Թնկըրյան

Կարինե Մկրտումյան

Կարինե Մկրտումյան
Կարինե Մկրտումյան

Կարինե Սերյոժայի Մկրտումյանը ծնվել է 1964 թվականի մարտի 16-ին, ք. Երևանում: Ավարտել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը: 1982-1988 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Մասնագիտությամբ բանասեր է, լեզվաբան: Գրեթե երկու տասնամյակ աշխատել է դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև եղել է դպրոցի փոխտնօրեն: Թողնելով մանկավարժական գործունեությունը` աշխատակցել է մի շարք թերթերի և ամսագրերի` որպես ազատ լրագրող: Continue reading Կարինե Մկրտումյան

Մայքլ Առլեն

Մայքլ Առլենը (Տիգրան Գույումճյան) ծնվել է 1895 թ. Բուլղարիայի Ռուսջուկ քաղաքում։ Պատանի հասակում ընկնում է Անգլիա։ Հաճախում է Մալվերնի վարժարանը։ Այնուհետև սովորում է Էդինբուրգի համալսարանում, որտեղ ուսանում է բժշկության։ Ուսումը շարունակում է Շվեյցարիայում։ Նրա առաջին պատմվածքները տպագրվում են համաշխարհային պատերազմի օրերին և գրավում ընթերցողների ուշադրությունը։ 1918 թ. նա արդեն «Վիպային Տիկինը» հատորի հեղինակն էր։ Սրան հաջորդում են «Փիրասի» և «Հաճոյալի անձեր» գրքերը։ Continue reading Մայքլ Առլեն

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Նյու Ինգլանդում: 25 բանաստեղծական ժողովածուների և թարգմանական գրքերի հեղինակ է, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների, Նյու Ինգլանդի բանաստեղծների ակումբի նախագահն է:

Ավետիս Ալիքսանյան

Ավետիս Ալիքսանյան (1910)
Ծնվել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Սովորել է տեղի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Երկար տարիներ ապրել է Պոլսում, զբաղվել գրական-լրագրական գործերով։ Խմբագրել է ամսագրեր ու թերթեր («Ամսվան գիրք»— 1930, «Պատկեր»– 1932 — 40, «Այսօր»– 1947 — 48 և այլն)։ Հետագայում տեղափոխվել է Փարիզ, խմբագրել «Լույս Փարիզին» (1957) և «Լուսաղբյուրը» (1958)։ 1960-ից մինչև այսօր խմբագրում է Փարիզի «Աշխարհ» թերթը։ Ալիքսանյանը Ֆրանսիայի կոմկուսի անդամ է։ ՍՍՀՄ կառավարության կողմից պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշանով»։ Continue reading Ավետիս Ալիքսանյան

Սիմոն Սիմոնյան

Սիմոն Սիմոնյան (1914)
Ծնվել է Կիլիկիայի Այնթափ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում։ 1921 թ. նրանց ընտանիքը գաղթում է Հալեպ։ 1930-ին ավարտում է Հալեպի կրթասիրաց վարժարանը, 1935-ին՝ դպրեվանքի դասընթացները։ 1935—1946–ին Հայկազյան և Գյուլբենկյան վարժարաններում դասավանդում է հայոց լեզու և պատմություն, միաժամանակ Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսի մոտ պաշտոնավարում որպես գիտական աշխատակից։ Continue reading Սիմոն Սիմոնյան