Category Archives: Առաջին Հանրապետության 100-ամյակ

Արամ Մանուկյանը ժողովրդական դիկտատոր

«Այս ծանր պայմաններում պիտի ընտրել մեկին, որը ունենա լայն ժողովրդականություն, ուժեղ կամք, վճռականություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնավորություն։ Այդպիսի մարդ կարող է լինել եւ ոչ զինվորական։ Այդպիսի մի անձնավորություն ես ճանաչում եմ հանձին Արամ փաշայի, որի վրա պետք է դնենք այդ ծանր պարտականությունը եւ որը կարող է արդարացնել մեր հույսերը։ …Արամ փաշան է մեր դիկտատորը. գնանք դեպի նա եւ այս ծանր լուծը դնենք նրա շլինքին: Կեցցե Արամ փաշան»։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը 

Անարխիա Հայաստանում

1917թ. հեղափոխությունների հետեւանքով առաջացած լիակատար ամենաթողությունը, կենտրոնական կառավարության բացակայությունը, ռազմաճակատի քայքայումը եւ զորքերի ընդհանուր բարոյալքումը չէին կարող բացասական ազդեցություն չունենալ հայկական իրականության վրա։ Գրեթե չորս ամսվա անընդմեջ նահանջը, թուրքական բանակի առաջխաղացումն ու թաթարների հետ բախումներն ամբողջ Անդրկովկասում ստեղծել էին տագնապի եւ խուճապի մթնոլորտ։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը 

90 հոգով՝ թուրքերի հետ բանակցելու

1918թ. փետրվարի վերջին Թուրքիայի հետ վերջնական հաշտություն կնքելու նպատակով Անդրկովկասի պատվիրակությունը մեկնում է Տրապիզոն «Կարլ թագավոր» օժանդակ հածանավով։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Ազատել Կարսի, Արդահանի և Բաթումի նահանգները

1918թ. մարտի 3-ին ստորագրվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշեւիկները ոչ միայն հրաժարվում էին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակող ռուսական բանակի բոլոր նվաճումներից, այլեւ տարածքային հսկայական զիջումներ էին անում Գերմանիային, Ավստրո-Հունգարիային, Բուլղարիային եւ Օսմանյան կայսրությանը։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը