Category Archives: Նորություններ

«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլին մասնակցում է 124 պատանի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Շարունակություն

«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն հուլիսի 11-ին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Շարունակություն

«Հայաստան. Ստեղծենք միասին» հավաքի աշխատանքային խումբը քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի անցյալն ու ապագան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝ «Հայաստան. Ստեղծենք միասին»  երիտասարդական հավաքի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական  դպրոցում հուլիսի 11-ին մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի՝ «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո» առաջին թեմատիկ նիստը, որը վարեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը: Շարունակություն

Հայաստանում վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում երիտասարդները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողների մեծ խումբ հետաքրքրված է որակյալ գրականությամբ: Հետաքրքրությունը հատկապես մեծ է երիտասարդների մոտ: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց գրականության հանդեպ հայ երիտասարդության և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների մասին: Շարունակություն

Նրա գործերը գլուխգործոց են որակում. բացվեց Լևոն Օսեպյանի լուսանկարների «Աշխարհը մեր շուրջը» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ում Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության համատեղ ջանքերով բացվեց գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի՝ «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Շարունակություն

Կայացավ Բենիկ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի աշխատանքների «Բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կլինի վերջինը՝ մինչև ստեղծվի նրա տուն-թանգարանը: Շարունակություն

Հայ համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հայ համայնքն ունի ավելի քան 1000-ամյա պատմություն: Հայերը նշանակալի դերակատարություն են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ: Այս մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որոնց անբաժանելի մաս են կազմում բազմաթիվ եկեղեցիները և հուշարձանները: Շարունակություն

«Արի տուն» ծրագիրը հայրենիք է բերել 130 երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանի, մտավորականների ու հյուրերի մասնակցությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Շարունակություն

Սփյուռքի նախարարությունը Պլովդիվի հայերից շնորհակալ է ապրիլին ԼՂՀ-ին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 4-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Շարունակություն