Category Archives: Հեղինակներ

Սերգեյ Վարդանյան

Sergey Vardanyan
Sergey Vardanyan

Սերգեյ Վարդանյանը ծնվել է 1952թ. Երեւանում: Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ է: Աշխատել է «Պիոներ կանչ» թերթի, «Պիոներ», «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, 1991-2002 թթ. փոխնախագահ` ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում, այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

Գրել է նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց համար 1980թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին: Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները: Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) եւ «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երեւանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009):

Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա ուսումնասիրությունը (1985) նոր նյութերով հարստացված վերահրատարակվել է 1995թ. արժանանալով «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին: «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաեւ ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն:

Սերգեյ Վարդանյանի մանկական պատմվածքների «Արեւածաղիկը» ժողովածուն 1989թ. տպագրվել է Երեւանում, իսկ 1994թ. արեւմտահայերենով` Ստամբուլում: Այդ գրքից երկու պատմվածք ընդգրկված է 4-րդ և 5-րդ դասարանների «Մայրենիի» դասագրքերում: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն: Խորհրդային (ներքին) սփյուռքի եւ հատկապես համշենահայության (այդ թվում 1984թ. Միջին Ասիայում իր իսկ հայտնաբերած կրոնափոխ համշենցիների) մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի եւ արտերկրի մամուլում, 1989թ. իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009թ.-ին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գրքում: 1992թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական- բարեգործական հ/կ փոխնախագահն է, 2004թ.-ից նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: Որպես խմբագիր` 2010թ. նա արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին և Ռուսաստանի հայերի միության մեդալին:

Անդրանիկ Անդրեասյան

Անդրանիկ Անդրեասյան
Անդրանիկ Անդրեասյան

Աղբյուր` Անդրանիկ Անդրեասյան, Դառնության բաժակը: Պատմվածքներ: Երևան 1984թ.:
Կազմեց, խմբագրեց և առաջաբանը գրեց Ստ. Կուրտիկյանը

Ամերիկահայ տաղանդավոր գրողներ Բենիամին Նուրիկյանի, Համաստեղի, Վահե Հայկի, Հակոբ Ասատուրյանի, Արամ Հայկագի կողքին առաջին հերթին պիտի հիշատակել ամերիկահայ ականավոր արձակագիր, գրականագետ, հրապարակագիր ու հասարակական-մշակութային գործիչ Անդրանիկ Անդրեասյանին, որն արդեն տասներկու արժեքավոր հատորների հեղինակ է և այժմ էլ շարունակում է եռանդով ստեղծագործել։ Continue reading Անդրանիկ Անդրեասյան

Լևոն-Զավեն Սյուրմելյան

Լ.-Զ. Սյուրմելյանը ծնվել է 1907 թ. Տրապիզոնամ։ Յուրօրինակ ճակատագիր է ունեցել։ Փոքրուց եղել է հայկական շրջանակներում։ 1915 թ. զրկվել է ծնողներից և ապաստանել տարբեր որբանոցներում (Երևան, Նոր Բայազետ, Ղարաքիլիսա)։ Սովորել է Արմաշի երկրագործական վարժարանում և այդ վարժարանի հետ ներգաղթել Հանրապետական Հայաստան և մեկ տարուց ավելի ապաստան գտել Նոր Բայազետի որբանոցում։ Այնուհետև, ընկերների հետ, 1921 թ. գարնանը, փախչում է Թբիլիսի. այնտեղից Բաթում, իսկ հետո Պոլիս։ Continue reading Լևոն-Զավեն Սյուրմելյան

Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց)

Ռ. Մելիքը (Մելիք Մինասյանց) ծնվել է 1921 թ. Փարիզում, հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Ավարտել է Սորբոնի համալսարանը։ Բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Աշխարհի համերաշխությունը» վերնագրով, լույս է ընծայել 1946 թ.։ Այնուհետև հրատարակել է տասնհինգ ժողովածուներ, որոնցից առանձնանում են հատկապես «Մադամ Լորելեյ» (1949 թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արյուն է հոսել» (1955 թ.), «Միացյալ երգը» (1960, 1967 թթ.), «Թափոր» (1984 թ.): Continue reading Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց)

Գրիգոր Պըլտյան

Ֆրանսահայ գրականագետ և բանաստեղծ Գրիգոր Պըլտյանը ծնվել է 1945-ի հունվարի 10-ին, Բեյրութում: Նախ հաճախել է թաղային Թորգոմյան վարժարանը, ապա, 1956-ից «Նշան Փալանճյան» ճեմարանը, որն ավարտել է 1964-ին: Երկու տարի հետևել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի գրական բաժինը` միաժամանակ զբաղվելով ուսուչցությամբ: 1967-ի սեպտեմբերին մեկնել է Փարիզ` ուսանելու, հաճախել է Սորբոնի փիլիսոփայության դասընթացներին: Continue reading Գրիգոր Պըլտյան

Րաֆֆի Քեպապճյան

Արձակագիր և թարգմանիչ Րաֆֆի Քեպապճյանը (Կանտյան) ծնվել է 1945-ին Կ. Պոլսում: Տեղի Պեզազյան նախակրթարանը ավարտելուց հետո հաճախել է գերմանական վարժարան: 1964-ի աշնանը անցել է Արևմտյան Գերմանիա և գերմանական պետական կրթաթոշակով քիմիա ուսանել Գյոտինգենի համալսարանում: Այժմ ապրում է Հաննովերում, աշխատում իբրև ուսուցիչ: Continue reading Րաֆֆի Քեպապճյան

Վազրիկ Բազիլ

Վազրիկ Բազիլը ծնվել է 1966-ին Մյունխենում: Սփյուռքահայ նշանավոր կոմպոզիտոր և ջութակահար Լյուդվիգ Բազիլի որդին է: 1970-ին փոխադրվել է Թեհրան և «Քեշուշ» ազգային վարժարանում ստացել տարրական և երկրորդական ուսում: 1980-ին անցնելով Վենետիկ հաճախել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, ապա երկու տարի Հռոմում, Գրիգորյան համալսարանում հետևել փիլիսոփայության դասընթացների, շարունակելով այժմ Մյունխենի Hochschule fur Philosofie-ում: Continue reading Վազրիկ Բազիլ

Մանուել Ադամյան

Բանաստեղծ Մանուել Ադամյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրություն` 1935թ.: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական Աբգարյան դպրոցում: Բանաստեղծություններ սկսել է գրել վաղ երիտասարդական տարիներից, լույս ընծայելով իր առաջին գործերը Բեյրութի «Արարատ» օրաթերթի և «Արարատ գրական» ամսագրերի մեջ: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1962-ին` «Կռունկները երգեցին» խորագրով: Continue reading Մանուել Ադամյան

Արմեն Տորյան

Արմեն Տորանը (Հրաչյա Սուրենյան) ծնվել է 1892 թ. հունվարի 28-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, ուր հայրը կամուրջների և ճանապարհների շինարար է եղել։ Նախնական կրթությանն ստանում է Վիեննայի Մխիթարյանների դպրոցում և 1911 թ. մեկնում Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ, իր շուրջն է հավաքում մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դնում «Համաստվածյան» գրական դպրոցի, որ հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Արեն» («Ասպարեզ») և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Continue reading Արմեն Տորյան

Հրանտ Նազարյան

Հրանտ Նազարյանը ծնվել է 1884 թ. Կ. Պոլսում։ Հայ նշանավոր բանաստեղծ, որը հետագայում գրեթե ամբողջովին խզեց իր կապերը հայ գրականության հետ և մերվեց իտալական մշակույթին։ Հ. Նազարյանը, սակայն, սկսել է որպես հայ բանաստեղծ և նկատելի հետք է ունեցել դարասկզբի հայ քերթության մեջ։ Հատկապես ուշագրավ է նրա «Խաչված երազներ» (1909 թ., Պոլիս) բանաստեղծական ժողովածուն, որտեղ հեղինակը սոցիալական պոեզիայի հետաքրքիր նմուշներ էր առաջարկում։ Continue reading Հրանտ Նազարյան