Category Archives: Նորություններ

Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը

Մարտի 15-ին, ժամը 13։00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը։ Հիշողությունները գրի է առել արևմտահայ գրող, հասարակական գործիչ Վահան Մինախորյանը։ Գրքում ներկայացված են Ս.Թեհլերյանի հուշերը 1915թ. իրադարձություններից մինչև նրա կողմից կատարված մահափորձը Թալեաթի դեմ, ապա 1921թ. Բեռլինում կայացած դատավարությունը, որտեղ դատարանն արդարացնում է Թեհլերյանին` եվրոպական հասարակությանը մեկ անգամ ևս հիշեցնելով դարասկզբի աննախադեպ ցեղասպանության մասին։ Continue reading Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը

Փետրվարի 19-ը Հայաստանում հայտարարված է Գրքի ընծայման օր

Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման օրը Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ հայտարարվել է «Գրքի ընծայման օր»: Ակցիայի նպատակը գրքի ընծայման վաղեմի կուլտուրայի վերածնությունն է, դպրոցականների եւ ուսանողների մեջ գրքի հանդեպ սեր սերմանելը: Continue reading Փետրվարի 19-ը Հայաստանում հայտարարված է Գրքի ընծայման օր

Երևանում տեղի է ունեցել Հոլոդոմորի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Փետրվարի 23-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական Հոլոդոմորը)» գրքի շնորհանդեսը:

Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գիրքը ուկրաիներենից հայերեն է թարգմանել Ֆելիքս Բախչինյանը: Ս.Կուլչիցկին գրքում իր գոհունակությունն է հայտնում, որ գիրքը թարգմանվել է հայերեն: Գիրքը ոչ միայն փորձ է` ցույց տալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1933թ., այլ նաև բացատրելու, թե ինչու է այն տեղի ունեցել: Աշխատությունը կազմված է հոդվածներից, որոնք տպագրվել են Կիևի «Դեն» թերթում: Continue reading Երևանում տեղի է ունեցել Հոլոդոմորի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Երևանում մեկնարկեց «Խոսենք հայերեն» քարոզարշավը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և «Վեմ» հրատարակչության նախաձեռնած «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը մեկնարկեց այսօր Երևանում: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Դորլինգ Քինդերսլի»-ի «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի 10 հայերեն հրատարակություններ: Գրքերը նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար: Յուրաքանչյուր հրատարակությունը լույս է տեսել 5000 տպաքանակով, որոնց մի մասը կտարածվի անվճար:

PanArmenianNET

Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք

Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք «Ֆիա» անվանումով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Անինան (Անի Հովհաննիսյան) նշել է, որ ֆենտեզի ժանրը առավելապես հոգեհարազատ է իրեն: «Կարող եմ ասել, որ ինձ հենց այս ժանրում եմ տեսնում»: Continue reading Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք

Վիգեն Չալդրանյանը վաղը կներկայացնի իր «Եվգենի Օնեգինը»

Մայիսի 13-ին Վիգեն Չալդրանյանը և Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնեն Չայկովսկիի հայտնի «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությունը։ Նշենք, որ վերջին շրջանում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը որոշ չափով փոխել է իր նախասիրությունները և սկսել է զբաղվել ներկայացումների բեմադրմամբ։ Այս անգամ նա հանդես է գալիս բեմադրող ռեժիսորի և պրոդյուսերի դերում։ Continue reading Վիգեն Չալդրանյանը վաղը կներկայացնի իր «Եվգենի Օնեգինը»

Խորհրդային կինոյի գլուխգործոցները կցուցադրվեն Երևանում

Մայիսի 14-17-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն` «Հաղթանակը բոլորինն է» խորագրով։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն խորհրդային ռեժիսորների՝ Հայրենական մեծ պատերազմի մասին լավագույն ֆիլմերը։ Continue reading Խորհրդային կինոյի գլուխգործոցները կցուցադրվեն Երևանում