Ինտերակտիվ այբբենարան

Արևելահայերեն տարբերակ

android_icon«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանդես է գալիս նոր նախագծով: Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում: Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը:

Ներբեռնել համակարգչային տարբերակը

Արևմտահայերեն տարբերակ

android_icon_new«Էդիթ Պրինտ» հրատարակչութիւնը հանդէս կու գայ նոր նախաձեռնութեամբ. հայ մանուկներու համար ստեղծուած սոյն նախագիծը հայերէնի այբուբենը ներկայացնող եւ ուսուցողական հնարաւորութիւններ ունեցող ինտերակտիւ հետաքրքրաշարժ խաղ մըն է: Այն հասցէագրուած է նախադպրոցական տարիքի ոչ տառաճանաչ երեխաներուն՝ առանձին եւ ծնողներու հետ աշխատելու համար: Այբուբենի ինտերակտիւ մատուցման այս խաղային տարբերակը կարող է նաեւ որպէս ուսումնաօժանդակ նիւթ ծառայել գրաճանաչութեան ուսուցման փուլին մէջ եւ արդէն գրաճանաչ երեխաներուն համար: Սոյն նախագիծը նպատակ ունի հայ երեխային ներկայացնելու հայերէնի հնչիւններու եւ տառերու աշխարհը՝ միաժամանակ նպաստելով անոր բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողութիւններու զարգացմանը, ճանաչողական գիտելիքներու հարըստացմանն ու գեղագիտական դաստիարակութեանը:

Ներբեռնել համակարգչային տարբերակը

 

Leave a Reply