Տիգրան Չյոկյուրյան (1884-1915)

Տիգրան Չյոկյուրյան

Գրող, հասարակական գործիչ Տիգրան Չյոկյուրյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե քաղաքում, 1884թ.: Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի Ազգային վարժարանում: 1907-ին ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ:

1911-ին Մ. Շանտաճյանի հետ հրատարակել է «Ոստան» եռամսյա հանդեսը, որտեղ տպագրել է «Ճամբուս վրա» ճամփորդական նոթերը, ուսումնասիրություն Շիրվանզադեի մասին, թարգմանություններ Մոպասանից, Իբսենից, Շոուից և այլ հեղինակներից: Պատմվածքների մի մասը լույս է ընծայել «Հայրենի ձայներ» ժողովածուով: Գրել է «Հերոսը» և «Վանքը» վեպերը: Չյոկյուրյանը գրականագիտական հոդվածներ է հրապարակել Մեհեկան կեղծանունով:

1914 թվականին Չյոկյուրյանը մեկնում է Վան, սակայն տեղ հասնելուն պես սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Նրան առաջարկում են մնալ և ստանձնել Վանի Կենտրոնական վարժարանի տնօրինությունը, սակայն նա մերժում է, մեկնում Կովկաս, այնտեղից` Կ. Պոլիս: 1915թ. ապրիլին Տիգրան Չյոկյուրյանը ձերբակալվում է և աքսորվում Այաշի բանտը, որտեղ էլ սպանվում է թուրքերի ձեռքով:

Leave a Reply