Գառնիկ Ադդարյան (1925-1986)

Գառնիկ Ադդարյան
Գառնիկ Ադդարյան

Լիբանանահայ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր և հասարակական գործիչ Գառնիկ Ադդարյանի ստեղծագործական կենսագրությունը սկսվում է 40-ական թվականների կեսերից, Լիբանանում որոշ դեմոկրատական օրենքների ընդունման, հայ գաղթօջախում գրական շարժումների աշխուժացման, գրականության զարգացման շրջանից: Հայտնի բանաստեղծ և մանկավարժ Վահե Վահյանը, 1945թ. հայրենիք կատարած այցելությունից վերադառնալով, ձեռնամուխ եղավ գրական ամսագրի հիմնադրման գործին:

1946թ. ապրիլ ամսից նրա խմբագրությամբ սկսեց հրատարակվել «Անին», որը դարձավ հոգեկան կամուրջ հայրենիքի և սփյուռքի միջև:

1946թ. սեպտեմբերյան համարում լույս տեսավ Գառնիկ Ադդարյանի` մեզ հայտնի առաջին տպագիր «Հող հայրենի» բանաստեղծությունը:

Շարունակություն

Leave a Reply