Վիգեն Չալդրանյանը վաղը կներկայացնի իր «Եվգենի Օնեգինը»

Մայիսի 13-ին Վիգեն Չալդրանյանը և Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնեն Չայկովսկիի հայտնի «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությունը։ Նշենք, որ վերջին շրջանում կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը որոշ չափով փոխել է իր նախասիրությունները և սկսել է զբաղվել ներկայացումների բեմադրմամբ։ Այս անգամ նա հանդես է գալիս բեմադրող ռեժիսորի և պրոդյուսերի դերում։

Տատյանայի արիան կատարում են օպերային թատրոնի մեներգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Լիանա Ղազարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Օլգայի արիան՝ Գրետա Բաղյանը, իսկ Օնեգինի արիան՝ Գևորգ Հակոբյանը։

Նվագախումբը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը, ներգրավված կլինի նաև «Հովեր» կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Leave a Reply