Պարույր Սեւակ

Ծննդյան ամսաթիվ` 24.01.1924 Մահվան ամսաթիվ` 17.06.1971

Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ: 1945-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ 1955-ին` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ նաեւ դասավանդել է մինչ 1959-ը: 1963-ից մինչեւ 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։

1970-ին Պարույր Սեւակը ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ Նշանակալից` ստեղծագործություններից է ՙԱնլռելի զանգակատունը՚ քնարական-փիլիսոփայական պոեմը, որի համար հեղինակը 1966-ին ստացել է պետական մրցանակ: ժողովածուներից են` ՙԱնմահները հրամայում են՚, ՙՄարդը ափի մեջ՚, ՙԵղիցի լույս՚, ՙՆորից քեզ հետ՚ եւ այլն: Սեւակը մահացել է 1971 թվականի Հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Կեղծանուններ Սեւակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սեւակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը եւ չի դիմադրում։ Այնուհետեւ այդպես էլ օգտագործում էր կեղծանունը եւ սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

Սեւակը նաեւ օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները եւ այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ ՙԳրական թերթում՚ իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվան տակ։

Leave a Reply