Վազրիկ Բազիլ

Վազրիկ Բազիլը ծնվել է 1966-ին Մյունխենում: Սփյուռքահայ նշանավոր կոմպոզիտոր և ջութակահար Լյուդվիգ Բազիլի որդին է: 1970-ին փոխադրվել է Թեհրան և «Քեշուշ» ազգային վարժարանում ստացել տարրական և երկրորդական ուսում: 1980-ին անցնելով Վենետիկ հաճախել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, ապա երկու տարի Հռոմում, Գրիգորյան համալսարանում հետևել փիլիսոփայության դասընթացների, շարունակելով այժմ Մյունխենի Hochschule fur Philosofie-ում:

Սփյուռքի զանազան թերթերում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Մագիստրոսի աստիճան ստանալու համար աշխատում է «Ճշմարտությունը Կանտի «Մաքուր բանականության քննադատությունում» նյութի վրա:

Սփյուռքահայ գրականություն, Երևան, «Խորհրդային գրող», 1989թ.
Կազմեց և առաջաբանները գրեց` Ստեփան Թոփչյանը

Leave a Reply