Համաստեղ

Հայու ոգին

Նյու Յորք, 1966 թվական: Հայ գրասերների հավաքատեղի դահլիճը սկսեց փոթորկվել ծափերից: Արդեն բեմ էր բարձրանում Համաստեղը: 70-ամյա հոբերլյարը, հայու ոգին կրող «գեղապատշաճ Համաստեղը»: Ի՞նչ է ասել նա իր հոբելյանին.

  • Ձեր ծափերը ինձ չեն ուղղված, այլ հայ ժողովրդին…

Այո, համաստեղները բոլոր օրերին ասում են այն, ինչ պետք է ասեն: Հարկավ, հավաքվածներից շատերը գրողի խոհերը մտովի հիշելով են հայացքով ուղեկցել նրան դեպի ամբիոն: Այսօր էլ, մի՞թե, սրտից սիրտ չեն անցնում գրողի ներքոհիշյալ տողերը. Continue reading Համաստեղ

Զորավար Անդրանիկի փառքը

2006 թվական, Երևան, սեպտեմբեր: Հայոց մեծերի Պանթեոնին մերձ ճերմակափայլ առանձնատունը «պաշարված» էր: Մարդկանց հոսքը չէր դադարում: Գալիս ու գալիս էին նոր խմբեր: Զինվորականներ, մտավորականներ, պետական այրեր, դպրոցականներ, վետերաններ, երկրապահներ, Անդրանիկ զորավարի թոռներն ու ծոռները, զորապետին ապավինած տարագիրների ժառանգները: Զորավարի անունը կրողը ֆիդայատուն-թանգարանի բացումը պետք է լիներ: Անափ մի հպարտություն կար նրանց աչքերի մեջ: Չէ՞ որ, քիչ անց պիտի մտնեն ֆիդայատուն, առանց չափազանցության, պիտի հանդիպեն, խոնարհվեն Անդրանիկ զորավարին ու… մեր տարեգրության խենթերին: Continue reading Զորավար Անդրանիկի փառքը

Փանոս Թերլեմեզյան

Փանոս Թերլեմեզյան

Ժողովրդական նկարիչը

Նկարչին փնտրելիս, նախ որոնիր նրան հայրենի եզերքում: Դասդասիր կտավներն ու վայելիր  արշալույսը, իրիկնապահի նինջը, երբ երկինքը հրդեհվում է հրավառ գույներով, ապա աչքերդ կկոցիր միջօրեի կիզող արևի շողերից: Երփնագրերի մեջ կարդա Փանոս Թերլեմեզյանի ապրած անդադրում օրերի տխրությունը, երբ ամեն ինչ գորշ է, մռայլ ու միակերպ: Վերջապես, կտավից-կտավ անցիր, թերթիր նրա մասին մենագրություններնու, հատկապես, Եղիշե Մարտիկյանի ուղեկցությամբ, հետևիր նկարչին՝ աշխարհի ճանապարհներին:

* * *

Continue reading Փանոս Թերլեմեզյան