Սարիղամիշի նահանջն ու Կարսի հանձնումը

1918թ. ապրիլի 10-ին` Անդրկովկասի անկախությունը հռչակելուց հետո, կազմվում է նոր կառավարություն Չխենկելիի գլխավորությամբ։ Սեյմը հանձնարարել էր նրան անհապաղ վերսկսել բանակցությունները թուրքերի հետ։ Ի տարբերություն թաթարների ու վրացիների՝ հայերը դեմ էին ցանկացած գնով հաշտություն կնքելուն, քանի որ թուրքական արշավանքն առաջին հերթին սպառնալիք էր հայերի համար։ Թեեւ Չխենկելիի կառավարությունը ստանձնել էր պարտավորությունները ապրիլի 13-ին, սակայն ապրիլի 9-ից արդեն նա իր ձեռքն էր վերցրել իշխանությունը եւ մի շարք կամայական որոշումներ ընդունել։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը