Էրզրումի անկումը

1918թ. հունվարի վերջին՝ Երզնկայի անկումից հետո, թուրքական բանակն մեկը մյուսի հետեւից գրավում էր նախկինում ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող շրջանները եւ շարժվում դեպի Էրզրում։ Թուրքական հարձակումը զուգահեռ պետք է շարունակվեր նաեւ Արդահան-Բաթում, Տրապիզոն-Բաթում, Բաթում-Թիֆլիս ուղղություններով։ Փետրվարի 10-ին թուրքերը մուտք են գործում Տրապիզոն, որտեղ մի քանի օր անց սկսվում է Անդրկովկասյան պատվիրակությունների հետ բանակցությունների հերթական փուլը, որի ամբողջ ընթացքում թուրքական բանակը շարունակում էր ռազմական գործողությունները։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը