Հայ-թաթարական բախումները Անդրկովկասում

«Զինվորները արեւմտյան ճակատում թրծված, բազմիցս բաց աչքերով դեպի մահը ընթացած մարդիկ որոշում են ճամփից դուրս, բավական հեռու տեղով, ճամփին զուգահեռ ուղղվել դեպի քաղաք։ Ճամփի երեք քառորդն անցնում են առանց միջադեպի, բայց նկատվում են թուրքերի կողմից, որոնք կրակում են զինվորների վրա։ Զինվորներին առաջնորդում էր Տեղ գյուղացի Պետրոսը, Գեւորգյան շքանշաններով կուրծքը զարդարած քաջ մարդ, որ հմտորեն ղեկավարելով խումբը, շեշտակի ու անվրեպ համազարկերով կասեցնում է թուրքերի մոտ 100 հոգանոց առաջացող խմբին։ Թուրքերը տասը սպանված եւ վիրավոր են ունենում, իսկ հայերը հինգ վիրավոր»,- գրում է Եղիշե Իշխանյանը։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Թուրքերի առաջխաղացումն ու Երզնկայի աղետը

Երզնկայում Սեբաստացի Մուրադի հրամանատարությամբ գործող հայկական զորաջոկատը որեւէ օգնություն չէր ստանում եւ փորձում էր հնարավորինս պահպանել սահմանագիծը։ Սակայն շուտով գեներալ Օդիշելիձեն հրամայում է Մուրադին եւ փոքրաթիվ ռուսական զորքին նահանջել Երզնկայից ուժերը որոշակի հատվածներում կենտրոնացնելու համար։ Մինչ այս իրադարձությունները Մուրադը փորձել էր կարգավորել հարաբերությունները շրջանի քրդերի հետ։ Նրանց առաջնորդներից մի քանիսին հրավիրել էին քաղաք, պատվել, զենք եւ սննդամթերք տվել։ Սակայն քրդերի վերջնական աջակցությունը ստանալ չհաջողվեց։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Շամքորի կոտորածը

Բոլշեւիկյան հեղաշրջումից եւ ռազմաճակատի քայքայումից հետո դիվիզիան հայտնվում է Կովկասում։ 1917թ. նոյեմբերին կազակների եւ հյուսիս-կովկասյան ժողովուրդների մեջ արյունալի բախումներ են սկսվում, ինչի հետեւանքով կաթվածահար է լինում Անդրկովկասի մատակարարման գրեթե ողջ համակարգը։ Շուտով Գանձակում, Շամքորում եւ այլ շրջաններում կենտրոնանում են դիվիզիայի թաթարական ստորաբաժանումները, որոնք, միավորվելով տեղի բնակչության հետ, իսկական պատուհաս են դառնում ոչ մահմեդական բնակչության համար։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Թուրքերն Անդրկովկասին անջատ հաշտություն են առաջարկում

Հունվարի սկզբին Կովկասում տեղեկություններ են տարածվում, թե Թուրքիան ցանկանում է առանձին հաշտություն կնքել Անդրկովկասյան կոմիսարիատի հետ։ «Մշակը» ահազանգում էր, որ Թուրքիան գարնանը կարող է սկսել առաջխաղացումը, եւ քանի որ ազգային զորամասերը կազմավորված չէին, այն կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ։ Եթե նույնիսկ ազգային զորամասերը կարողանային պաշտպանել Կովկասի սահմանները, ապա Թուրքահայաստանի պաշտպանությունը գրեթե անհնարին էր։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Հոգնած պահակախումբը և Անդրկովկասյան Սեյմի ստեղծումը

Անդրկովկասում մենշեւիկները քաղաքական մեծ ազդեցություն ունեին։ Պատմաբան Լեոն նշում էր, որ Կովկասյան երեք ժողովուրդներից քաղաքականապես առավել պատրաստված էին վրացիները. մենշեւիկ սոցիալ-դեմոկրատները հեղինակություն ունեին ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ողջ Ռուսաստանում եւ նշանակալի դերակատարություն էին ունեցել 1917թ. փետրվարյան հեղափոխության ինչպես կազմակերպման, այնպես էլ իրականացման գործում։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Թուրքահայաստանի մասին դեկրետը

Հանձնաժողովը կարողանում է կարճ ժամանակում մշակել եւ խորհրդին ներկայացնել Թուրքահայաստանի մասին զեկույց եւ նախագիծ։ Զեկուցագրում, որի հիմնական կազմողը Վահան Տերյանն էր, նշված էր, որ Թուրքահայաստանում հայ ժողովուրդը, պատերազմի սկզբին ամենամեծ թիվն ունեցող ազգային խումբն էր, իսկ երիտթուրքերի կառավարությունը օգտվել է առաջին համաշխարհային պատերազմից, բնաջնջել հայերին, «որպեսզի դրանով մեկնընդմիշտ վերջ տար Հայաստանի վերաբերյալ հարցին»։ Հանձնաժողովի անդամները ցանկանում էին, որ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ հրապարակի եւ պաշտպանի արեւմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը:

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը