Արագ քայլերով՝ Թուրքիայի գիրկը

Սեյմի առաջին նիստը հրավիրվում է 1918թ. փետրվարի 10-ին։ Պատգամավորները ընտրվել եւ բաշխվել էին կուսակցական եւ միավորումների սկզբունքով։ Ամենամեծը սոցիալ-դեմոկրատ մենշեւիկների խմբակցությունն էր, որն ուներ 32 պատգամավոր։ Երկրորդ տեղում էր «Մուսաֆաթ եւ անկուսակցականների խմբակ»-ը՝ 30 անդամով։ Հայ հեղափոխական դաշնակցությունն ուներ 27 պատգամավոր՝ Ռոստոմը, Կոստի Համբարձումյանը, Համո Օհանջանյանը, Հակոբ Զավրյանը, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Խաչատուր Կարճիկյանը եւ ուրիշներ։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Իրադրությունը Երզնկայում զինադադարից հետո

1917թ. վերջին հայ գաղթականներին ու որբերին գտնելու եւ տեղափոխելու առաջադրանքով Երզնկա էր մեկնել Սեբաստացի Մուրադը։ Զինադադարի հաստատումից հետո նա իր մոտ էր կանչել սեբաստացի 30 մարտական ընկերներին, որոնք, շուրջ մեկուկես տարի լեռներում կռվելով թուրքական բանակի եւ ավազակային խմբերի դեմ, 1917թ. գարնանը միացել էին ռուսական բանակին։ Սակայն ռուսական կառավարությունը, կասկածելով, որ նրանք կարող էին թուրքական լրտեսներ լինել, մարտիկներին ուղարկել էր Կարին։ Մուրադը մարտական մեծ փորձ ունեցող այս տղաներին է վստահում զորահավաք անցկացնելու գործը։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը