Բրեստ-Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Բանակցությունների վայր էր ընտրվում Բրեստ-Լիտովսկը, որտեղ գերմանական բանակի արեւելյան ռազմաճակատի շտաբն էր։ Խորհրդային կառավարության առաջին պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի ժողկոմատի աշխատակից Ադոլֆ Իոֆֆեն։ Պատվիրակության կազմում էին բոլշեւիկներ Կամենեւը, Սոկոլնիկովը, էսէռներ Բիցենկոն, Մասլովսկին, 8 զինվորական, երեք թարգմանիչ, տեխնիկական աշխատակիցները, 5 շարքային։ Պատվիրակության քարտուղարը Լեւոն Կարախանյանն էր։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Ռազմական դրություն Թիֆլիսում

Արդեն 1916թ. վերջին Թիֆլիսում պարենային ճգնաժամի առաջին նշաններն են հայտնվում։ Բնակչության աղքատացմանը զուգահեռ աճում էր ատելությունն առեւտրականների ու հարուստների հանդեպ, որից հաջողությամբ օգտվում էր կառավարությունը, եւ բոլոր մեղքերը բարդում նրանց վրա։ Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանը գրում էր, որ երկաթուղային հաղորդակցությունն ու վարչարարական խնդիրները բարելավելու փոխարեն, իշխանությունը «կուզեր ժողովրդի զայրույթը ուղղել վաճառականներուն վրա»։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը

Զինադադար թուրքերի հետ՝ «Հեղափոխությունը կոչնչացնի պատերազմը»

Անդրկովկասյան կոմիսարիատը երկու հիմնական խնդիր էր առաջ քաշել. առաջինը Անդրկովկասում Սահմանադիր ժողովի ընտրությունների անցկացումն էր, որը տեղի ունեցավ առանց էական ցնցումների։ Երկրորդը Թուրքիայի հետ հաշտության բանակցություններն էին, որոնք ողբերգական հետեւանքներ ունեցան հայ ժողովրդի համար։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը