Հայկական կորպուսի ստեղծումը, Նազարբեկյանի ժամանումը

1917թ. մայիսին Պետրոգրադում ստեղծվում է Հայ զինվորական միությունը (ՀԶՄ), որը փորձում էր միավորել տարբեր ռազմաճակատներում մարտնչող հայ զինվորներին եւ կենտրոնացնել Կովկասյան ռազմաճակատում։ ՀԶՄ կենտրոնական կոմիտեի կազմում ընտրվում են Արսեն Շահմազյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, կապիտան Աբազյանը, Տիգրան Բեկզադյանը եւ ուրիշներ։ Կոմիտեի նախագահ է ընտրվում Արսեն Շահմազյանը։

Մեդիամաքս գործակալության «Հանրապետություն» հատուկ նախագիծը