Category Archives: Սփյուռք

Армяне-народ созидатель чужих зивилизаций

Армяне-народ созидатель чужих зивилизацийСаркис Ширинян, Армяне-народ созидатель чужих зивилизаций
1000 известных армян в миривой истории

Continue reading Армяне-народ созидатель чужих зивилизаций

Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ

Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան Երևան, 2012թ. Գիտական խմբագիր`Ռուբեն Մելքոնյան Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ – Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2012. – 160 էջ: Continue reading Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ

Հրաչ Զարդարյան

Հրաչ Զարդարյան
Հրաչ Զարդարյան

Աղբյուր` Հրաչ Զարդարյան, Մեր կյանքը: Երևան, 1982թ.

Իդեալի ձգողականությունը

1.

Սփյուռքի արտասովոր պայմանները յուրաքանչյուր ինքնատիպ գրողին օժտել են իսկապես անկրկնելի մի ճակատագրով, որն անբաժանելիորեն կապվել ու մերվել է նրանց ստեղծագործությանը։ Հնարավո՞ր է արդյոք Շուշանյանի կամ Որբունու, Համաստեղի կամ Սյուրմելյանի արձակը անջատել նրանց կենսագրությունից։ Սփյուռքահայ գրողի գրականությունը և կյանքը դարձավ անբաժանելի մի բան, միմյանց լրացնող և հարստացնող։ Continue reading Հրաչ Զարդարյան

Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց)

Ռ. Մելիքը (Մելիք Մինասյանց) ծնվել է 1921 թ. Փարիզում, հայրը պարսկահայ է, մայրը՝ թիֆլիսահայ։ Ավարտել է Սորբոնի համալսարանը։ Բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Աշխարհի համերաշխությունը» վերնագրով, լույս է ընծայել 1946 թ.։ Այնուհետև հրատարակել է տասնհինգ ժողովածուներ, որոնցից առանձնանում են հատկապես «Մադամ Լորելեյ» (1949 թ.), «Քրիստափոր Կոլումբոս» (1952 թ.), «Լինչ» (1954 թ.), «Ուր արյուն է հոսել» (1955 թ.), «Միացյալ երգը» (1960, 1967 թթ.), «Թափոր» (1984 թ.): Continue reading Ռուբեն Մելիք (Մելիք Մինասյանց)

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Ծնվել է Նյու Ինգլանդում: 25 բանաստեղծական ժողովածուների և թարգմանական գրքերի հեղինակ է, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների, Նյու Ինգլանդի բանաստեղծների ակումբի նախագահն է:

Լուիզա Ասլանյան-Լաս

Լուիզա Ասլանյան (ԼԱՍ) (1906—1945)
Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Սովորում է տեղի Արամյան և Կենտրոնական դպրոցներում, ապա Թիֆլիսի ռուսական իգական գիմնազիայում, որն ավարտելով վերադառնում է ծննդավայր։ 1923-ին ամուսնու հետ բնակություն է հաստատում Փարիզում։ Առաջին իսկ տարիներից եռանդուն ձևով մասնակցում է ֆրանսահայ գրական կյանքին, մամուլում տպագրում չափածո և արձակ ստեղծագործություններ, դառնում է ֆրանսահայ գրողների միության անդամ։ Continue reading Լուիզա Ասլանյան-Լաս

Ուիլյամ Սարոյան

Բիթլիսից ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաք գաղթած Արմենակի եւ Թագուհու ընտանիքում ծնվեց համաշխարհային գրականության հսկաներից մեկը` Վիլյամ Սարոյանը: 1905-ին նրանք ճանապարհ էին ընկել դեպի Ամերիկա: 1908-ին ծնված չորրորդ երեխային անվանեցին Ուիլյամ: 1911-ին մահացավ հայրը, եւ մայրը` Թագուհին ճարահատյալ իր 4 երեխաներին տեղավորեց որբանոցում: Մի քանի օր այցելել է վարժարան, որից հետո մայրը նրան ուղարկել է թերթ վաճառելու: Ապրել է հայկական միջավայրում: Տպավորություններն ու հարազատների հուշերը լիցք են տվել զգայուն պատանուն: Դժվարություններ, որբություն, ծանր, չարքաշ աշխատանք:Ցրիչ է աշխատել եւ առնչվել չարին ու բարուն` միշտ ընտրելով բարին: Ապրել է` ճանաչելով կյանքը, եւ կյանքի ճանաչողությունը դարձել է մոտ հարյուր հատոր (կեսն անտիպ է): Continue reading Ուիլյամ Սարոյան