Category Archives: Նորություններ

Բուլղարահայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հյուրընկալվել է ռեժիսոր Բորիս Կոլևն իր «Մահացու ցատկ» ֆիլմով: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը նշեց, որ Երևանում գտնվելն իր համար շատ հուզիչ է, քանի որ ինքը մայրական կողմից հայ է: Շարունակություն

Վերջին տարիներին հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն լուսաբանում հայ գրողների հաջողություններն արտասահմանում: Շարունակություն

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Փրկության քարտեզ» ֆիլմի հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Սուրբ Աստվածածին վանքի իր գրասենյակում ընդունել է «Փրկության քարտեզ» ֆիլմի հեղինակ Մանվել Սարիբեկյանին: Շարունակություն

«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն ավարտեց իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում, IDEA հիմնադրամի հովանավորությամբ հուլիսի 14-ին  տեղի է ունեցել «Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքի  ամփոփիչ նիստը: Շարունակություն

ANEL-ը և MIC-ը հյուրընկալել են «Հայաստան. ստեղծենք միասին» հավաքի աշխատանքային խմբի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամները հուլիսի 13-ին այցելել են «Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ» (ANEL) և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» (MIC): Շարունակություն

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդունել է «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝  «Հայաստան. Ստեղծենք միասին»   երիտասարդական առաջին հավաքի  մասնակիցներն հուլիսի 13-ին այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ  մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը: Շարունակություն

«Հայաստան. ստեղծենք միասին»-ի առողջապահության խմբի աշխատանքային 3-րդ օրը գործնական էր և ուսուցողական

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. սեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի շրջանակներում «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը hուլիսի 13-ին «Վարդանանց»  նորարական բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության ևս մեկ փորձ է  իրականացրել: Շարունակություն

«Հայաստան. Ստեղծենք միասին» հավաքի մեդիայի աշխատանքային խումբը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքի  մասնակիցները հուլիսի 12-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց են կատարելն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շարունակություն

«Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական հավաքում քննարկել են «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով  երրորդ նիստը հուլիսի 12-ին տեղի ունեցավ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում: Շարունակություն