Category Archives: Հրատարակչություններ

Փիթեր Սուրյանի «Դարպաս» վեպը

«Դարպաս», վեպ, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2011թ. Անգլերենից թարգմանությունը` Արամ Արսենյանի

Փիթեր Սուրյանն ԱՄՆ-ում հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր է: «Դարպաս» վեպում լիովին ի հայտ է գալիս հայկական նյութը: Վեպը հետամուտ է Ստեփանյանների պատմությանը` սկսած Արևմտյան Հայաստանում գերդաստանի սկզբնավորումից, կոտորածների ժամանակ Ամերիկա փախչելուց մինչև այնտեղ հաստատվելն ու նոր խնդիրների հետ առնչվելը:
«Գրական թերթ», 7 հոկտեմբերի 2011թ.

Ժամանակակից ամերիկահայ պատմվածք

«Ապոլոն» հրատարակչություն, Երևան, 2011թ. Անգլերենից թարգմանությունը` Արամ Արսենյանի

Ժողովածուում ընդգրկված պատմվածքների հեղինակներն ամերիկաբնակ հայեր են, ովքեր ծնվել են օտար միջավայրում: Սակայն նրանց աշխարհընկալումը, ստեղծագործական ոգին, մտահոգություններն ու ապրումները խորապես հայկական են: Ներառված են նաև բանաստեղծություններ, որոնց հեղինակը Կանադայում բնակվող Ալան Ուայթհոռն է:
«Գրական թերթ», 7 հոկտեմբերի 2011թ.

Արազ հրատարակչություն

Երկիր` Թուրքիա
Հասցե` Istiklal Cad. Hidivyal Palas No: 465 – Z – Tunel / Beyoglu, Turkey
Հեռ` (212)-252 65 18
Է-փոստ` info@arasyayincilik.comCountry: Turkey
Address: Istiklal Cad. Hidivyal Palas No: 465 – Z – Tunel / Beyoglu, Turkey
Tel.: (212)-252 65 18
E-mail: info@arasyayincilik.comСтрана: Турция
Адрес: Istiklal Cad. Hidivyal Palas No: 465 – Z – Tunel / Beyoglu, Turkey
Тел.: (212)-252 65 18
Эл. почта: info@arasyayincilik.com

Արեգ հրատարակչություն

Գործում է 1993 թվականից: Հրատարակում է գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ‎ֆ‎րանսերեն լեզուներով: ՙԱրեգը՚ պարբերաբար մասնակցում է Ֆրանկ‎ֆուրտի, Մոսկվայի, Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսներին, կապեր է հաստատել արտասահմանյան մի շարք հրատարակչությունների հետ: Ներկայումս իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի օտարալեզու ընթերցողին ներկայացնել գրքեր՝ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին: