Category Archives: Հեղինակներ

Համաստեղ

Հայու ոգին

Նյու Յորք, 1966 թվական: Հայ գրասերների հավաքատեղի դահլիճը սկսեց փոթորկվել ծափերից: Արդեն բեմ էր բարձրանում Համաստեղը: 70-ամյա հոբերլյարը, հայու ոգին կրող «գեղապատշաճ Համաստեղը»: Ի՞նչ է ասել նա իր հոբելյանին.

  • Ձեր ծափերը ինձ չեն ուղղված, այլ հայ ժողովրդին…

Այո, համաստեղները բոլոր օրերին ասում են այն, ինչ պետք է ասեն: Հարկավ, հավաքվածներից շատերը գրողի խոհերը մտովի հիշելով են հայացքով ուղեկցել նրան դեպի ամբիոն: Այսօր էլ, մի՞թե, սրտից սիրտ չեն անցնում գրողի ներքոհիշյալ տողերը. Continue reading Համաստեղ

Վազգեն Շուշանյան

Վազգեն ՇուշանյանՎազգեն (Օնիկ) Շուշանյան (1903-1941)
Ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոստո գյուղաքաղաքում։ 1915-ին, նախակրթարանը նոր ավարտած Շուշանյանը, ամբողջ ընտանիքով, բռնում է աքսորի երկար ու ձիգ ճանապարհը (Գոնիայից մինչև Դեր-Էլ-Զոր): Շուշանյանը տեսնում է հարազատների մահը, զրկվում բոլորից։ Որբ պատանին արաբական տարբեր վայրերում, ապա Կիլիկիայում կատարում է ամեն տեսակ աշխատանք։ Continue reading Վազգեն Շուշանյան

Տիգրան Կամսարական

Տիգրան Կամսարական

Տիգրան Կամսարական Խաչատուրի (1866, Կ. Պոլիս – 1941, հունվարի 4, Վիշի, Ֆրանսիա), հայ արձակագիր, արևմտահայ ռեալիստական գրական դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ: 1884-ին ավարտել է Կ. Պոլսի Արամյան երկսեռ վարժարանը: Թարգմանական և ինքնուրույն գործերը տպագրվել են Կ. Պոլսի «Լույս», «Գիտական շարժում», «Արևելք», «Մասիս» պարբերականներում, հաճախ Օվքիտե, Ասեղ, Նետ, Փյունիկ, Հայկակ և այլ ծածկանուններով: Continue reading Տիգրան Կամսարական

Արա Սարգսյան

Արա Սարգսյան

Քանդակագործ Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Կոստանդնուպոլսում: 1918-21թթ. Սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, այնուհետև` Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում: 1925-ին ընդունել է խորհրդային քաղաքացիություն և վերադարձել Երևան: Նա հիմնականում քանդակել է հայ մեծանուն մտավորականների` Վահան Թոթովեց, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Նաիրի Զարյան, Ջիվելեգով և այլն: Continue reading Արա Սարգսյան

Տիգրան Չյոկյուրյան (1884-1915)

Տիգրան Չյոկյուրյան

Գրող, հասարակական գործիչ Տիգրան Չյոկյուրյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե քաղաքում, 1884թ.: Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի Ազգային վարժարանում: 1907-ին ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ: Continue reading Տիգրան Չյոկյուրյան (1884-1915)

Գառնիկ Ադդարյան (1925-1986)

Գառնիկ Ադդարյան
Գառնիկ Ադդարյան

Լիբանանահայ անվանի բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր և հասարակական գործիչ Գառնիկ Ադդարյանի ստեղծագործական կենսագրությունը սկսվում է 40-ական թվականների կեսերից, Լիբանանում որոշ դեմոկրատական օրենքների ընդունման, հայ գաղթօջախում գրական շարժումների աշխուժացման, գրականության զարգացման շրջանից: Հայտնի բանաստեղծ և մանկավարժ Վահե Վահյանը, 1945թ. հայրենիք կատարած այցելությունից վերադառնալով, ձեռնամուխ եղավ գրական ամսագրի հիմնադրման գործին: Continue reading Գառնիկ Ադդարյան (1925-1986)

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտաս
Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ, Կոմիտաս վարդապետ [Սողոմոնյան Սողոմոն Գևորգի, 26.9(8.10).1869, Քյոթահիա (Կուտինա, Թուրքիա) – 22.10.1935, Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-ին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանը որբացած պատանուն բերել է Էջմիածին և ուսման տվել Գևորգյան ճեմարանում, որտեղ գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ունակությունների համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը: Continue reading Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)