Category Archives: Վերլուծական

ԱՄՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Մինչև 20-րդ դարի կեսերը հայագիտության զարգացումն Ամերիկայում իրականացնում էին առանձին անհատներ, և այդ ոլորտում գործող մարմիններ գոյություն չունեին: Չնայած դրան, կատարվել են որոշ աշխատանքներ, որոնք հող են նախապատրաստել ապագայում հայագիտական կենտրոնների ձևավորման համար1: Դրանց ձևավորումը հիմնականում պայմանավորված էր 1950-ական թթ. ամերիկահայ գործիչների կողմից հայոց լեզվի, պատմության ու մշակույթի վերաբերյալ գիտական կառույցներ ստեղծելու անհրաժեշտության գիտակցմամբ: Հատկապես կարևոր նշանակություն ունեցավ 1955թ. Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության (The National Association for Armenian Studies and Research, NAASR) հիմնումը: Շարունակություն

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնները կանգնած են լրջագույն խնդիրների և մարտահրավերների առջև, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանց բնականոն գործունեությանը, այլև սպառնալիքի տակ են դնում նրանց գոյությունը։ Այդ խնդիրներն ունեն ֆինանսական, կադրային, գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարության, գործունեության չհամակարգվածության բնույթ։ Շարունակություն

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Տիգրան Ղանալանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ամերիկյան աշխարհամասում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Կանադայում, գործում են մոտ չորս տասնյակ հայագիտական կենտրոններ։ 20-րդ դ. երկրորդ կեսին և 21-րդ դ. սկզբին ստեղծված այս կենտրոններից շատերը ծավալում են ակտիվ գիտահետազոտական և կրթական գործունեություն։ Դրանց մի մասին արդեն հաջողվել է ձևավորել որոշակի ավանդույթներ, իսկ նորաստեղծ մի քանի կենտրոններ էլ փորձում են ուրույն մոտեցում ցուցաբերել հայագիտության ուսումնասիրման մեթոդներին՝ դրանով հարստացնելով առկա ներկապնակը։ Շարունակություն

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Հետխորհրդային տարածքում հայագիտական կենտրոններ գործում են հիմնականում երեք երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում։ Ընդ որում՝ այս երեք երկրներում էլ հայագիտությունն ավանդաբար եղել է զարգացած գիտաճյուղ։ Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն այս երկրներում պայմանավորված է մի շարք գործոնների ամբողջությամբ, որպիսիք են.
1. Հայկական ստվար համայնքների առկայությունը։ Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը հետխորհրդային տարածքի ամենահայահոծ երկրներն են։ Ռուսաստանում հայերի թվաքանակը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմում է մոտ 2.5 մլն, իսկ Ուկրաինայում և Վրաստանում՝ մի քանի հարյուր հազար՝ յուրաքանչյուր երկրում։ Ռուսաստանաբնակ հայությունը Սփյուռքի ամենամեծ համայնքն է։ Շարունակություն

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Եվրոպայում հայագիտությունն ունի խոր արմատներ և ավանդույթներ։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Եվրոպայի երկրներում ակադեմիական և վանական հաստատություններում գործել են հայագիտական հեղինակավոր կենտրոններ։ Հայագիտության զարգացումն այստեղ, ինչպես նշում են մի շարք հեղինակներ, համընկավ եվրոպական լուսավորության և դրանից հետո ընկած ժամանակաշրջանների հետ, որտեղ իր ուրույն տեղն ունի Մխիթարյան միաբանությունը։ Միաբանության հայագիտական գործունեությամբ պայմանավորված՝ Եվրոպայում էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ հայոց լեզվի և պատմության հանդեպ։ Չնայած հայագիտությունը Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում մեծ հետաքրքրություն էր առաջացրել, այդուհանդերձ, երկար տարիներ Եվրոպայում որպես եզակի հայագիտական կենտրոններ մնում էին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները և հատուկենտ համալսարանական ամբիոներ, բաժիններ։ Շարունակություն

Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում

Կազմող` Վիգեն Քոչարյան, Երևան, 2013

Ժողովածուն պատրաստված և հրատարակված է ՀՀ սփյուրքի նախարարության պատվերով

Ժողովածուի մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող հիմնական միջազգային իրավական փասթաթղթերը, որոնք վերաբերվում են ցեղասպանության հասկացությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, խնդրին առնչվող միջազգային դատական ատյանների որոշումները: Փաստաթղթերի մեծ մասը ներկայացվում է հայերեն լեզվով առաջին անգամ: Նախատեսված է իրավագետների, պատմաբանների, միջազգայնագետների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության իրավական հիմնահարցերով հետաքրքրված հանրության լայն շրջանակների համար:

Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում

Իրանի հայ համայնքը. Արդի հիմնախնդիրներ

Վահան Բայբուրդյան, Երևան, 2013

Տպագրվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
Գիրքը հրատարակվում է ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով

Իրանի հայ համայնքը. Արդի հիմնախնդիրներ

Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում

tert.am, 18 հունիսի, 2014թ.

Հարութ-ՍասունյանՀարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում: Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Շարունակություն

Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում

Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ

Տպագրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, Երևան, 2012

Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում